Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մեղավորը Պուտինն է. Մադլեն Օլբրայթ
ՄիջազգայինAraratnews.am-ը գրում է.
1997-2001 թվականներին ԱՄՆ պետքատուղարությունը ղեկավարած Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մեղավորը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: «Այն, ինչ արեց և շարունակում է անել Պուտինը, տեղի չի ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, երբ ինչ-որ մեկը չարաշահում է իր իշխանությունը ինքնիշխան պետության բռնազավթման համար», – ասել է Օլբրայթը գերմանական Die Welt-ին:
Ըստ նախկին պետքարտուղարի` շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան՝ այս հակամարտությունը հարուցել է Պուտինը: «Պետք է վախենալ ոչ թե նոր պատերազմից, այլ միջադեպերից հակամարտության գոտում: Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փայֆերն ասում է, որ ինքն ամենաշատը մտահոգված է հակամարտության գոտում հնարավոր միջադեպերից», – ասել է նա: