«Կթռչենք». Սոչիի ավիավթարի զոհ դարձած արտիստի վերջին SMS-ը
LifeԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի — Sputnik. Սոչիում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով մահացել է Ալեքսանդրովի անվան համույթի մեկ երրորդը՝ 65 հոգի (երգչախմբի գրեթե ողջ կազմը՝ առանց երեք մենակատարի):
Մեծ համույթում եղել են նաև սիրահար զույգեր: Նրանց թվում է եղել Ռալինա Գ.-ն՝ ընտրյալի հետ, հաղորդում է Ren.tv-ն:
Արտիստները մեկնում էին Սիրիա, որպեսզի Նոր Տարվա նախաշեմին համերգ տան Հմեյմիմ ավիաբազայում:
© SPUTNIK/ ВЛАДИМИР ИВАНОВ Տու-154-ի շահագործման 44 տարվա ընթացքում սա 11-րդ վթարն է 22-ամյա Ռալինայի քույրը պատմել է, որ նա երազել է աշխատել ռազմական համույթում: Աղջիկը պարել է համույթում, իսկ նրա սիրեցյալը երգել է երգչախմբում: Նրանք միասին ապրել են Մոսկվայում, երիտասարդ զույգը շուտով պետք է ամուսնանար: Վերջին անգամ Ռալինան կապվել է հարազատների հետ ողբերգությունից առաջ՝ երեկոյան: Նա պատմել է, որ իրենց ինքնաթիռն ուշանում է: «Միգուցե չեք թռչելու», — գրել է քույրը: «Կթռչենք», — պատասխանել է Ռալինան: Դրանից հետո նա հաղորդել է, որ արդեն թռչում են և խոստացել է կապվել հարազատների հետ, երբ վայրէջք կատարեն: Նյութի ռուսերեն տարբերակը