Վրաերթ Երեւան-Արտաշատ ճանապարհին, սուպերմարկետի մոտ . տուժել է 19-ամյա երիտասարդ
Ուշադրության կենտրոնումԴեկտեմբերի 23-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արտաշատ ճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի սուպերմարկետի մոտ, վրաերթի է ենթարկել 19-ամյա Ռաֆայել Շ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը տուժողին իր ավտոմեքենայով տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր: