Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Վենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի


Ինչպես Սիլվա Հակոբյանը հանդիպեց իր ճակատագրական սիրուն. երգչուհին առաջին անգամ խոսել է առաջիկա ամուսնության մասին

Life

EXCLUSIVE

2016 թվականի երգչուհի Սիլվա Հակոբյանի համար հոբելյանական է: 2006 թվականի տարեվերջն էր՝ նոյեմբեր-դեկտեմբերը, երբ նա բումային մուտք ունեցավ շոու բիզնես և հաստատուն քայլերով առաջ գնաց: Երգչուհին հայտնի է արդեն 10 տարի, սակայն երգել սկսել է մանկուց:

Պարզվում է՝ Սիլվան մանկուց գտել էր ոչ միայն իր ճակատագրական աշխատանքը՝ երգը, այլև սերը, սակայն երկրորդը երկար փնտրեց:) Tert.am Life-ի հետ բացառիկ զրույցում երգչուհին առաջին անգամ  խոսել է ոչ միայն 10 ամյա գործունության, այլև նշանադրության և առաջիկա ամուսնության մասին:

-Սիլվա, այս տարի լրանում է գործունեությանդ 10 տարին: 2006-ին Ի՞նչ է տվել քեզ հայտնիությունը ու ի՞նչ է խլել այս 10 տարիների ընթացքում:

- Հայտնիությունն ինձ շատ մեծ սեր է տվել: Ես երջանիկ մարդ եմ, որ ինձ սիրողների թիվը շատ մեծ է: Ես հասունացել, կայացել եմ այս ասպարեզում և մեծանալ այն ժամանակվանից, երբ ճանաչվեցի:

Ես շատ եմ սիրում իմ հանդիսատեսին և հասկանում եմ, որ պատասխանատու եմ իր առաջ. ինչ-որ բան անելիս առաջին հերթին մտածում եմ՝ ինչպես կընդունի ժողովուրդը: Դա իմ գիտակցության մեջ է և իր բացասական կողմն էլ ունի՝ կորցրել եմ մտքիս ազատությունը:

Խլելու մասին խոսելիս չեմ կարողանում չնշել ժամանակը: Չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս, անձնական կյանքիս: Սկսել եմ շատ կարոտել Հայաստանը: Երբ ունես անձնական կյանք, կարոտը շատ ավելի մեծ է լինում: Այդ ամենն ինձ բերել է դեպրեսիայի այն աստիճան, որ երազում եմ թեկուզ մեկ տարի չբացակայել երկրից: Շարունակեմ իմ գործով զբաղվել, բայց չշրջագայեմ: Միաժամանակ հասկանում եմ, որ այդ օրը չի գա, որովհետև եթե այս ասպարեզում ես, քեզ սիրում են ու ուզում են տեսնել տարբեր երկրներում, պետք է նաև զոհաբերես անձնականդ, ընտանիքդ, ապագա ընտանիքդ: Պիտի լինես ժողովրդինն ու իրենց էլ ժամանակ տրամադրես:

-Երբ նոր էիր սկսում գործունեությունդ, ընտանիքիդ համար ֆինանսապես էլ էր շատ դժվար. ամենադժվար փուլից հասել եք կայունությանՉնայած թիկունքումդ ընտանիքդ է և բոլորով եք աշխատում, այդ կայունությունը մեծապես պայմանավորված է քո գործոնով: Ի՞նչ է դա նշանակում քեզ համար:

 

 
 

-Սկզբնական փուլում գումար վաստակելու միտք անգամ չունեի: Դա ինձ համար սիրելի գործ էր, ոչ թե բիզնես: Երգում էի այն, ինչ ուզում էի: Շատ էի ունենում առաջարկներ՝ կորպորատիվ միջոցառումների երգելու համար, բայց մերժում էի: Ինքս իմ առաջ պայման էի դրել, որ չեմ երգելու ռեստորաներում, սակայն այն, ինչ բացառել եմ իմ կյանքում, միշտ եղել է:

Երբ դուրս եկավ «Կանաչ-կարմիր»-ը, հասկանում էի, որ կորպորատիվների հրավերներն ավելի շատ են լինելու: Այնպիսի պահ եկավ, երբ մերժելն արդեն անհնար էր, ու ես սկսեցի վաստակել: Ինձ հաճելի էր, երբ վաստակում էի ու մեր ընտանիքի համար կարևոր մի բանի համար էինք գնում: Եթե չեմ սխալվում, առաջին գումարովս կամ ինձ համար մատանի եմ գնել, կամ հեռուստացույց՝ տան համար: Այդ ուրախությունը նկարագրելու չէր:

-Քեզ համար սթրեսայի՞ն էր սկզբունիքցդ հրաժարվելն ու ռեստորանում երգելու որոշում կայացնելը:

-Ես լացելով եմ գնացել ռեստորան,  չգիտեի՝ ինչ է ինձ սպասվում, սակայն հասկացա, որ ռեստորանային կատարումներն էլ են համերգների վերածվում: Մարդիկ պարում են կամ վայելում:

-Հիմա շատ է խոսվում շոու բիզնեսի լճացման մասին: Քո սերնդի ոչ պակաս հայտնի երգիչներից շատերն այժմ գրեթե աշխատանք չունեն: Դու ու ևս մի քանի երգիչ անընդհատ շրջագայություների մեջ եք: Ինչի՞ շնորհիվ մի քանիսդ մնացիքպահանջվածների շարքում:

-Մյուսների մասին չեմ կարող խոսել: Իմ պարագայում ինձ շատ է օգնում ընտանիքս: Եթե չլիներ ընտանիքիս միասնականությունը, կարծում եմ՝ ես էլ այլևս արդիական չէի լինի, բայց իմ փոխարեն մտածում է 5 մարդ: Իմ ուժն ու զենքն իմ ընտանիքն է:

Հայրս ինձ նախապատրաստել էր, ասում էր հիմա քեզ մոտ աստղային ժամ է: Կգա մի պահ, երբ մի քիչ կգլորվես ցած, սակայն դրանից չպիտի կոտրվես, որովհետև բոլորի մոտ էլ լինում է այդպես: Ես ինձ նախապատրաստել էի, որ գալու է այդ պահը: Ինձ մոտ համեմատաբար թեթև տարիներ էին 2007-ը և 2011-ը: Ես աշխատել եմ այդ տարիներին, սակայն ավելի պասիվ եմ եղել տեսահոլովակներ թողարկելու  առումով:

-Քեզ համար մարտահրավե՞ր էր ապացուցել, որ առանց մերկանալու ու ինչ-որ մեկի սիրուհին լինելու էլ է հնարավոր հասնել հաջողության:

-Այո: Ես միտումնավոր չեմ արել, սակայն ես նաև դա ապացուցեցի: Նույն  «BBC»-ի մրցույթում ես շատ փակ էի հագնված, ինձ հետ մրցակցող աղջիկներից շատերը, երևի, շոր չէին հագել, բայց դա ոչինչ չփոխեց: Շատ կարևոր է, որ մարդն աստղ ունենա:

Don't Apologize-ի տեսահոլովակում շատ ավելի կարճ շորտ պետք է հագնեի: Ես և Արմեն Գալյանը գնեցինք այն: Եղբայրս ասաց, եթե քեզ ազատ կզգաս այդ շորտի մեջ, հագիր, բայց ես չեմ զգում քո ազատությունը: Ես էլ հասկացա, որ այդպես է ու մենք փոխեցինք շորտը:

-Այս տարի տեսահոլովակ չես թողարկել, ինչո՞ւ:

-Շրջագայություններն այս տարի շատ էին, ժամանակը՝ սուղ: Հաջորդ տարի անպայման մի քանի տեսահոլովակ կթողարկեմ: Հաջորդ աշխատանքս անելու եմ ծավալուն մի գործ, որը կգրավի հանդիսատեսին:

-Ինչպիսի՞ տարի էր 2016-ը քեզ համար:

-Բուռն: Ինձ մոտ զույգ թվերը միշտ շատ հագեցած են լինում: 2016-ի հետ մեծ հույսեր չէի կապում, չէի պատկերացնում, որ կարող է լավ տարի լինել ինձ համար, քանի որ շատ խառն ու անորոշ դիմավորեցի: Չեմ ուզում շատ խորանալ բացասականի մեջ, սակայն տրամադրվածությունս վատ էր: Փաստորեն, շատ լավ տարի էր թե´ անձնական, թե´ գործնական առումով:

Այս տարի համերգային շրջագայություններ ունեցա Արամեի հետ Ռուսաստանի 15, այնուհետև՝ 26 քաղաքներով: Բացի այդ էլ շատ եմ ելույթներ ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում:

Վերջերս էլ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ էի մեկնել, որտեղ ԱՊՀ երկրների Մշակույթի օր էր անցկացվում: Հայաստանի ներկայացուցիչը ես էի: «Սասնա պարը» կատարեցի: Ինձ ասել էին, որ երգերի ընթացքում խոսք ասելը, պարելը, ջերմ ողջունելն այնտեղ ընդունված չէ: Երբ բեմ բարձրացա, սկզբից մինչև վերջ ծափեր էին: Վերջում  ասացի՝ շնորհակալություն, բոլորը սկսեցին «ուուուուու» գոռալ: Կազմակերպիչները շոկի մեջ էին, ասում էին՝ դու արեցիր այնպիսի բան, որն այստեղ չէին անում: Եվս մեկ անգամ հասկացա, որ եթե երգ ներկայացնեմ միջազգային հարթակում, օտար ազգերը կընդունեն ինձ: Հաճելի ձեռքբերում էր ինձ համար:

-Սիլվա, 2006-ին տվածդ հարցազրույցում ասել էիր, որ երբեք չես փոխվի: Այն քիչ հայտնիներից ես, ով իսկապես չի փոխվել՝գոռոզանալու իմաստով, բայց վստահ եմ, որ բնավորությունդ շատ է փոխվել: Կխոսե՞ս փոփոխությունների մասին:

-Ես այլևս չեմ վստահում ամեն մեկին: Միակ բանը, որ ինձ շատ է տանջում իմ կասկածամտությունն է: Հուսով եմ՝ ժամանակի հետ դա կվերանա:

-Ի՞նչն է քեզ կասկածամիտ դարձրել:

-Մեր կյանքում հայտնվում են մարդիկ, որոնց հետ շփվելով շատ բան կարող ես հասկանալ: Լինում են դեպքեր, իրադարձություններ, որից հետո փոխում ես մտածելակերպդ: Ես շատ ուրախ եմ, որ նման մարդիկ, ովքեր անկեղծ չեն իմ հանդեպ,  շատ շուտ էլ հեռանում են իմ կյանքից:

-Սթրեսներից հե՞շտ ես դուրս գալիս:

-Նայած ինչ սթրես է: Երևի, երկար չեն տևում, որովհետև իմ կողքին ճիշտ մարդիկ են, ովքեր ինձ օգնում են հաղթահարել ցանկացած սթրես: Ես ուրախ եմ, որ կողակիցս էլ այնպիսին է, որ օգնում է շրջանցել դրանք:

-Այս տարի նշանվեցիր:) Ինչպե՞ս սկսվեցին քո և Նորայրի հարաբերությունները:

-Ես չեմ սիրում խոսել անձնականիս մասին, դրա համար էլ այդ ամենի մասին ուշ իմացան: Ամբողջ կյանքում ես հավատացել եմ ճակատագրին: Երբ դիտում էի ֆիլմեր ճակատագրական սիրո մասին, արտասվում էի: Երբևէ չեմ մտածել, որ ինքս կարող եմ անցնել դրա միջով:

Ես Նորոյին հանդիպեցի այն ժամանակ, երբ մեծ հիասթափություն էի ապրել և ընդհանրապես չէի ծրագրում նոր հարաբերություն սկսել: Այնպես որ, պետք է հավատալ ճակատագրին՝ վերևում կա ուժ, որն ամեն ինչ անում է, և դու անզոր ես դրա դեմ: Իրականում երկուսս էլ շոկի մեջ ենք, նույնիսկ մեր դասընկերները չէին սպասում, որ այսպիսի բան կլինի:

-Դու և նշանածդ համադասարանցիներ եք եղել:Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան տարի անց կրկին հանդիպեցիր քո ճակատագրական սիրուն:

-Մենք միայն առաջին, երկրորդ  դասարանում ենք իրար հետ սովորել: Հետո ես եկա Երևան, սակայն միշտ կապի մեջ եմ եղել Վայքի դասընկերներիս հետ: Պարզվում է՝ ես Նորոյի առաջին սերն եմ եղել:) Միշտ թաքուն սիրել է ինձ: 20 տարի անց մենք պատահական կրկին հանդիպեցինք…:) Շատ ուրախ եմ, որ Նորոյին ուղնուծուծով գիտեմ, քանի որ իմ համերկրացին է:

 

-2017-ին հարսանիք սպասվո՞ւմ է:

-Այո, հաջորդ տարի, Աստծո կամոք, կամուսնանամ: Չգիտեմ՝ հարսանիք կլինի, թե ոչ. կարևորն իսկապես երջանիկ լինելն է: Հարսանիքն ու մնացած բաները երկրորդական են: Գլխավորն այն է, որ քեզ ազատ զգաս կողակցիդ հետ, մնաս այնպիսին, ինչպիսին կաս, ուղեղդ հանգիստ լինի ու միշտ ժպտաս: Հիմա հասկանում եմ, որ դրանից կարևոր բան չկա:

-Այս տարի ևս ակտիվ աշխատում էիր: Գործունեությանդ խնդիրներ ստեղծե՞լ է ընտրյալիդ հետ:

-Նորայրն ըմբռնումով է մոտենում աշխատանքիս: Ասում է՝ յուրաքանչյուրս մեր գործն ունենք, նույնն է, որ դու ինձ արգելես աշխատանքի գնալ: Սա էլ է ցույց տալիս այն սերը, որ մարդը տածում է իր կողակցի հանդեպ: Առնվազն պիտի անսիրտ լինես, որ մարդուն զրկես իր սիրած աշխատանքից, որով նա ապրում ու շնչում է:

Նորոն դեռևս  դիմանում է:) Կարծում եմ՝ հետո էլ կդիմանա: Միակ բանը, որը երկկողմանի չենք կարողանում հաղթահարել, հեռավորությունն է, երբ, օրինակ, 1 ամսով մենկում եմ շրջագայության: Սակայն դա ժամանակի ընթացքում լուծվող հարց է:

-Սիլվա, հիմա ինչի՞ մասին ես երազում: Ամանորի գիշերն ի՞նչ երազանք ես պահելու:

-Ուզում եմ, որ մեր երկրում արտագաղթ քիչ լինի: Մարդիկ լինեն ապահովված և իրենց մեջ նորից վերականգնվի հավատն ու բարությունը, որ կար նախկինում: Երազանք է դարձել, որ սահմանում խաղաղություն լինի, և բոլոր զինվորները ողջ-առողջ վերադառնան իրենց տուն:

Սիրում եմ 7 թիվը, այն միշտ հաջողություն է բերել ինձ: Հուսով եմ՝ 2017-ը հաջողություն կբերի իմ ընտանիքին, այն ընտանիքին, որը նոր պետք է ստեղծեմ: Մի նվիրական երազանք ունեմ՝ ուզում եմ մայրանալ:) Հուսով եմ, Աստծո կամոք, դա կլինի 2017-ին կամ 2018-ին: Անհամբեր սպասում եմ այդ օրվան, որովհետև զգում եմ, որ նա արմատապես կփոխի կյանքս:

 Շարուբակությունը՝ այստեղ : 

 

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվելԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասինՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղելԱռաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանաԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Ուիթքոֆը և Քուշները կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների. Սպիտակ տուն Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի որոշ փողոցներում Թուրքիան կարևոր գործընկեր է․ Կալլաս Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանՎենեսուելայի ափերի մոտ 4,6 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Ուիմբլդոնի յոթակի չեմպիոն Սերենա Ուիլյամսը չորս տարի դադարից հետո կվերադառնա մրցաշար Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով Թրամփը հայտնել է՝ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել ԵԱՏՄ-ի համար անընդունելի է, այն որ ՀՀ-ն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր առավելություններից. Գալուզին ՌԴ խոշորագույն ավիաընկերությունների յուրաքանչյուր 5-րդ ինքնաթիռը տեխնիկական անսարքությունների պատճառով չի դուրս գալիս չվերթի Կոնջորյան, Ալեքսանյան, Եղոյան, Ջուլհակյան, Ղազարյան. ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին ԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերը«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Պետք Է ստեղծենք ցանց, որը կձգվի Տեխասից մինչև Անկարա՝ առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի․ Թուրքիայի նախագահ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները Կանադայում զբոսաշրջիկներով նավակ է խորտակվել․ CTV Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներՀնդկաստանի արևելքում ջրhեղեղների հետևանքով տnւժել է ավելի քան 22 հազար մարդ Վենեսուելայում գրեթե 1,8 միլիոն մարդու հումանիտար օգնություն է անհրաժեշտ. ՄԱԿ Հորմուզի նեղուցով անցնող նավերի թիվը նվազել է 80 տոկոսով. Bloomberg ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Լինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էԻրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ռ.Ս.-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Ամենադիտված