Էջմիածինը կարող է Թուրքիայից պահանջել բռնազավթված սեփականությունը
ՄշակույթՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարող է նույնպես Թուրքիայից պահանջել վերադարձնել եկեղեցուց բռնազավթված սեփականությունը: «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պատմել է, որ ներկայումս պատմաբաններն ու իրավաբանները հայցի վրա են աշխատում:
Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսարանը, Երուսաղեմի եւՊոլսի պատրիարքությունները արդեն իսկ դատական հայց են ներկայացրել՝ Թուրքիայից պահանջելով վերադարձնել իրենց սեփականությունը:
«Մենք հավատում ենք, որ այս խնդրի բարձրաձայնումը պետք է հասանելի դառնա ավելի լայն շրջանակներին, Թուրքիայի ազգաբնակչությանը՝ դատապարտելով դարասկզբին գործված ցեղասպանությունը եւ պահանջելու, որպեսզի Թուրքիան ինքը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, նաեւ աչժրձագանքի մեր ժողովրդի պահանջատիրությանը: Մենք հավատում ենք, որ Թուրքիան այլընտրանք չունի»,- ասել է Գարեգին Բ-ն: