Իրավական խորհրդատու
Ուշադրության կենտրոնումՀարց– Ի՞նչ կարգով կարող է օրինականացվել ինքնակամ կառույցը:
Պատասխան – Ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 29–ի N 912–Ն որոշում, ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 1–ի N 731–Ն որոշում) ծ
Հարց – Ո՞վ է ձեռք բերում հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունքը:
Պատասխան – Հողամասի սեփականատերն է ձեռք բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202–րդ հոդված) :