Մոսկվայի մետրոյում պայթյունից 6 մարդ է տուժել
HeaderՌԴ մայրաքաղաք Մոսկվայի մետրոյի «Կոլոմենսկայա» կայարանում գազի բալոն է պայթել, որի հետեւանքով տուժել է 6 մարդ, որոնցից երկուսը հոսպիտալացվել են, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
Գերատեսչությունից հայտնել են, որ փաստի առնչությամբ ընթանում է նախաքննական ստուգում։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները, որոնք հարցաքննում են ականատեսներին։
«ՌԻԱ Նովոստի»–ի աղբյուրները հայտնում են, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ զոդման աշխատանքների ժամանակ գազի բալոնի հետ աշխատակիցների անփույթ աշխատանքը։