Հասան Ռոհանի. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի (Ֆոտո)
HeaderՂարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին դեկտեմբերի 21-ին Երեւանում ասել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։
«Մեզ համար Հայաստանն ու Ադրբեջանը բարեկամական երկրներ են, եւ մենք հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման ականատեսները կդառնանք։ Դա բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից։ Խնդիրը ռազմական լուծում չունի, եւ մենք կուզեինք լուծումը տեսնել խաղաղ ճանապարհով»,– ասել է Հասան Ռոհանին։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am