Լոռիում «Հայփոստ»-ի մասնաճյուղի տնօրենն իր ավտոմեքենայով կամրջից ընկել է գետը (ֆոտո)
Ուշադրության կենտրոնումԼոռու մարզում, դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի 34 PD 858 համարանիշի մեքենան (վարորդ 24-ամյա Արայիկ Գ.) Սպիտակ-Սարամեջ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կամրջի վրայից գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գետում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած բժիշկներին վարորդ Արայիկ Գ.-ն հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ իրեն լավ է զգում։
Վարորդ Արայիկ Գ.-ն աշխատում է «Հայփոստ»-ի Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մասնաճյուղի տնօրեն։