Շոյգու. ՌԴ–ն , Թուրքիան եւ Իրանը Սիրիայի խնդրի կարգավորման երաշխավորները կդառնան
HeaderՊատրաստվում է Սիրիայի ճգնաժամի կարգավորման մասին Մոսկվայի հռչակագրի տեքստը, եւ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը պատրաստ են դրա երաշխավորողները դառնալ։ Այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Փորձագետներն աշխատում են Սիրիայի ճգնաժամի կարգավորման առաջընթացում անհապաղ քայլերի մասին Մոսկվայի հռչակագրի տեքստի վրա։ Դա հիմնարար, ծայրահեղ անհրաժեշտ փաստաթուղթ է։ ԱՄՆ–ի կամ նրա դաշնակիցների ձեռնարկած համատեղ գործողությունների բոլոր փորձերը ձախողվել են։ Նրանցից ոչ մեկը «գետնի վրա» իրական ազդեցություն չի ունեցել»,– ասել է Շոյգուն Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ժամանակ։