Մահացել է թուրքական ամենաարյունալի հեղաշրջման առաջնորդը
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի յոթերորդ նախագահ, 1980 թվականին ռազմական հեղաշրջման առաջնորդ Քենան Էվրենը 98 տարեկանում հրաժեշտ է տվել կյանքին: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Էվրենը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել էր 1980 թվականի սեպտեմբերի 12-ի հեղափոխությունից հետո, որի ճարտարապետն էլ հենց համարվում էր ինքը:
Հեղաշրջման հետևանքով ձերբակալվել էին 650 հազար մարդ, որոնց զգալի մասը բանտերում ենթարկվել էր բռնությունների: Բանտարկվածներից 171 հազարը մահացել էին, 49-ը` մահապատժի ենթարկվել: Շուրջ 1 միլիոն 683 հազար մարդ հետապնդումների էր ենթարկվել: Հեղաշրջումից հետո բանտարկված շատերի մասին մինչ օրս որևէ տեղեկատվություն չկա:
348 հազար թուրքի նկատմամբ հեղաշրջումից հետո անձնագրային սահմանափակում էր կիրառվել, իսկ ավելի քան 30 հազար մարդ ստիպված են եղել լքել երկիրը: Թուրքիայում հանրապետական պատմության ամենաարյունոտը համարվող հեղաշրջումից հետո երկրում դադարեցվել էր քաղաքական կուսակցությունների գործունեությունը: