Հայաստանի հավաքականի ավագ Ռոման Բերեզովսկին հայտարարել է կարիերայի ավարտի մասին
ՍպորտTert.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի ավագ, Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ավելի քան 20 տարի ելույթ ունենալով բարձր մակարդակով, որոշում է կայացրել ավարտել կարիերան:
«Իսկապես որոշել եմ ավարտել խաղացողի կարիերան: Այժմ աշխատում եմ Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբում: Հարմարվում են նոր աշխատանքին, մարզչական գործընթացն եմ յուրացնում: Խոստովանում եմ, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել: Ես պլանավորում էի խաղալ, բայց Հայաստան-Պորտուգալիա խաղից հետո մտքափոխվեցի:
Պետք է լավատեսորեն նայել շուրջբոլորը տեղի ունեցող իրադարձություններին: Ավելի լավ է լինել հեռանկարային մարզիչ, քան ծերացող մարզիկ»,- նշել է Բերեզովսկին nvspb.ru-ի հետ զրույցում: