Գերմանիայում դատարանը Բունդեսթագի կողմից Ցեղասպանության ճանաչման դեմ 8 դատական հայց է մերժել
HeaderԳերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ 8 դատական հայց է մերժել, հայտնում է Associated Press–ը։
Դեկտեմբերի 19-ին հրապարակված որոշման համաձայն՝ հայցվորը բավարար ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, եւ իրավունքների ոտնահարումներն ակնհայտ են։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ էր ընդունել։ Դրանից հետո Թուրքիան մի քանի ամսով հետ էր կանչել իր դեսպանին Բեռլինից։