Արտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլն ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար Պուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև


Ուզում եմ, որ տանը շատ հաց լինի, որ մամաս չնեղվի. Հրազդանում անչափահաս երեխաները մոր հետ փողոց են ավլում (Ֆոտո)

Սուսան Գալստյանն իր բազմանդամ ընտանիքի հետ միասին ապրում է Հրազդան քաղաքում` սոցիալապես շատ ծանր պայմաններում: 40-ամյա կնոջ խնամքի տակ են գտնվում թոշակառու մայրը, ի ծնե հաշմանդամ քույրը, ամուսինն ու 5 անչափահաս երեխաները: Տան միակ աշխատողը Սուսանն է: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ դպրոցն ավարտելուց հետո միշտ աշխատել է, սկզբից կարի ֆաբրիկայում, հետո ամուսնանալուց  եւ երեխաներ ունենալուց հետո նրանց պահելու համար սկսել է փողոցները մաքրել: Այսօր էլ նույն գործն է անում: Երեխաներից մեծը 13 տարեկան է, փոքրը` 1,6 տարեկան:

«Առավոտից դուրս եմ գալիս, փողոցներն եմ մաքրում, որ իմ էրեխեքի գոնե հանապազօրյա հացը հասցնեմ, բայց արդեն էնքան պարտքեր են կուտակվել, որ ճնշում են: Ճիշտ ա, հաշմանդամ քրոջս թոշակ են տալիս, մայրիկս էլ է թոշակառու, նպաստ, աշխատավարձ ստանում էի ու գոնե ծերը ծերին հասցնում էի, բայց մամայիս հիվանդության պատճառով ընկա վարկերի տակ ու չկարողացա մուծեմ: Հիմա աշխատավարձիս քարտն են կալանքի տակ առել ու էլ չգիտեմ ինչ անեմ»,- NEWS.am-ին  պատմեց Սուսանը: 

Սուսանի 9-հոգանոց ընտանիքի ամբողջ բեռը միայն նրա ուսերին է: Ամուսինը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել, կոշկակար է, բայց համարյա գործ չի ունենում: Սուսանի 3 երեխաները դպրոց են հաճախում, բայց հանգստյան օրերին  եւ ազատ ժամերին հատկապես մեծ տղաները մոր հետ փողոց են դուրս գալիս եւ ավել անում  մոր հետ. «Ես շատ եմ նեղվում, որ մամաս աշխատում ա, դրա համար նրա հետ գնում եմ, որ շուտ պրծնենք ու գանք: Շատ եմ ուզում, որ մեր տանը շատ հաց լինի, որ մամաս չնեղվի: Ես տենում եմ, ոնց ա ինքը չարչարվում ու շատ եմ խղճում»,-ասաց տղաներից Հարութը, ով ամենաշատն է փողոց դուրս գալիս:

NEWS.am-ի  այցի ժամանակ բոլոր երեխաները վերարկուներով էին նստած: Բնակարանը գրեթե չի ջեռուցվում: Արդեն երեք տարի կուտակած պարտքի պատճառով բնակարան գազամատակարարում չի իրականացվում: Ստիպված երբեմն էլեկտրական ջեռուցիչ են միացնում. «Ժամանակ է լինում, մի ամբողջ թոշակ լույսի համար ենք վճարում: Գնում եմ խանութից նիսյա եմ անում, ստանում տանում տալիս, որ գոնե ցամաք հացը հասցնեմ: Էս պահին, հավատացեք, տանը ոչինչ չկա, պիտի գնամ խանութ տենամ ինչ կտան, որ բերեմ»,-նշեց Սուսանը:

Ընտանիքի հայրը կիսաընկճված պատմեց, որ անճարությունից չգիտի` ինչ անի, նյարդային համակարգի խնդիրների պատճառով ոտքի խնդիր ունի, դժվարությամբ  է շարժվում: Այս բազում դժվարությունների մեջ միակ սփոփող հանգամանքն այն է, որ երեխաները խելոք են.

«Ես էնքանով եմ երջանիկ, որ էրեխեքս դրսի էրեխեք չեն, դասերն ավարտելուց հետո շտապում են տուն, օգնում մորը, տատիկին: Կուզեմ արհեստ սովորեն, որ մեծանան ու կարողանան իրենց գլուխը պահեն»,-ասում է Հովհաննեսը:

Առջեւում նոր տարին է, երեխաները ձմեռ պապիկին շատ են հավատում, բայց մեծ ցանկություններ չունեն. ավագ տղան տաք վառարան, քրոջ եւ եղբայրների համար վերարկու ու կոշիկ էր ուզում, մյուս տղան` շախմատ, փոքրերն էլ` խաղալիքներ, տոնածառ, բայց ամենաշատը ուզում են, որ տանը հաց լինի:

Ի դեպ, ծնողները նաեւ ասացին, որ արդեն մի քանի տարի է նոր տարի չեն նշում, գիշերը կարտոֆիլ են ուտում ու քնում:

Ինգա Հայրիյան

Միայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՇաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Նիկոլ ՓաշինյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները Տեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակՄինչև 200 հազար դրամ ստացողների համար կարևոր փոփոխություն․ սոցփաթեթի գումարն այլևս չեն ստանա Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ժամանել է Կիեւ Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը Ահազանգ և պետական պատասխանատվության պահանջՓաշինյանը կմեկնի Թուրքմենստան ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 52-ամյա տղամարդու տանը ոստիկանները ինքնաձիգ, նռնակ և փամփուշտներ են հայտնաբերվել Կիևը ԵՄ-ից ստացել է 1.2 միլիարդ եվրո ռազմական ծախսերի համար Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով
Ամենադիտված