6 իրավիճակ, երբ կինը հաստատ սեքս է ուզում
LifeՄտածե՞լ եք, թե ավելի շատ ո՞ր իրավիճակներում եք սեքս ուզում։
Ո՞չ։ Դա մեզնից, մեր օրգանիզմից անկա՞խ է լինում,
պարզապես ուզում ես, և վե՞րջ։
Իհարկե ոչ։
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կան
յուրատեսակ իրավիճակներ, երբ սեքսը
պարզապես անհրաժեշտություն է կնոջ համար:

1. Ձվազատում. կնոջ սեռական ցանկության գագաթնակետը համընկնում է ձվազատման ժամանակահատվածի հետ։
Ցիկլի 10-ից 16-րդ օրերին էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնների մակարդակը կտրուկ աճում է, այնպես որ մի զարմացեք։
2. Վեճից հետո. սեռական ցանկությունն ու ագրեսիան բնույթով շատ նման են։ Հակասության ժամանակ տեղի է ունենում ադրենալինի ու տեստոստերոնի զգալի արտազատում արյան մեջ,
ինչը զգալիորեն ուժեղացնում է բոլոր տիպի արձագանքները։
Սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս հակասությունից
հետո սեքսով հաճախակի չզբաղվել, քանի որ դա կարող է
բացասաբար ազդել հարաբերությունների վրա։
3. Երջանիկ պատահար. հարմար աշխատանք եք գտել,
նորաձև սանրվածք եք արել, գեղեցիկ կոշիկ եք գնել…
Այս ամենն ունակ է «ձեռքի մեկ շարժումով»
համապատասխան տրամադրություն առաջացնել։
4. Սթրես. սթրեսային իրավիճակում լիբիդոն կարող է «բողոքարկել»։ Սեքսուալությունն օգնում է ազատվել ներքին
կասկածներից ու վախերից, ավելի ինքնավստահ զգալ։
5. Զսպում. որքան երկար ժամանակ սեքս չի եղել,
այնքան ավելի շատ ցանկություն է առաջանում։
Օրգազմային լիցքաթափումը կնոջ օրգանիզմին
անհրաժեշտ է նորմալ հոգեբանական գործունեության համար։
6. Խանդ. այն բոցավառում է տարածքը նշելու
ցանկությամբ, ինչը բնական աֆրոդիզիակ է։