Մենչ.««Ֆուլ Հաուս»-ի վերջին սերիայում հարսանիք չի լինի, փոխարենը ...»
LifeBravo.am-ը գրում է .
Ավելի քան 2 տարի հեռուստադիտողը հետեւում է «Ֆուլ Հաուս» սիթքոմի զարգացումներին: 5-րդ եթերաշրջանի վերջին սերիան նկարահանվել է մինչեւ դերասանական կազմի Միացյալ Նահանգներ մեկնելը եւ կցուցադրվի դեկտեմբերի 31-ին: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:
«Ամեն անգամ եթերաշրջանի վերջին սերիան նկարահանելիս շնորհավորում ենք միմյանց: Այս տարի եւս երաժշտական անակնկալ է լինելու` երգի պրեմիերա Միհրան Ծառուկյանից»,-մեզ հետ զրույցում ասել է նա:

