Այս երկու բաղադրիչներն ավելի լավ կախտահանեն ու կմաքրեն զուգարանակոնքը, քան քիմիական նյութերը
LifeՔիմիական նյութերը պարունակում են շատ ուժեղ ու վտանգավոր տարրեր, որոնք կարող են լրջորեն վնասել առողջությունը։ Այնպես որ, մաքրության ժամանակ ևս լավագույն լուծումը կարող են լինել բնական բաղադրիչները, որոնք չեն սպառնա նաև առողջությանը։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• ¾ բաժակ սոդա,
• ½ բաժակ քացախ,
• 10 կաթիլ նարնջի կամ կիտրոնի եթերային յուղ՝ բույրի համար։
Բաղադրիչները լցնել պլաստիկ տարայի մեջ, խառնել և լցնել զուգարանակոնքի մեջ։ Թողնել մի քանի րոպե և սեղմել ջրի կոճակը։ Առանց ջանքերի և վտանգավոր նյութերի զուգարանակոնքը կլինի մաքուր և ախտահանված։ Եթե օգտագործել եք նաև եթերային յուղը, ապա զուգարանը նաև անուշ բույրով կլցվի։