Կենտրոնական Վիետնամում ջրհեղեղների հետեւանքով առնվազն 24 զոհ կա
HeaderՎիետնամի կենտրոնական նահանգներում ջրհեղեղները 24 մարդու կյանք են խլել, 16 տուժած կա: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Սինհուա գործակալության փոխանցմամբ՝ 16 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել, 2 բնակիչ անհետ կորել է:
Փոթորիկները 322 տուն են ավերել, 118 տուն վնասվել է, 6 բնակելի շինություն՝ հեղեղվել: 150 տան բնակիչների հարկադրված են եղել տարհանել:
Իշխանությունների գնահատմամբ՝ տարերային աղետի հետեւանքով ավելի քան 19 հազար հեկտար բրնձի դաշտ է հեղեղվել, 10 հազար հեկտար հատիկավոր մշակաբույսերի եւ 4 հեկտար անտառային տնկիներ: Ընդհանուր վնասը 35.11 մլն դոլար է գնահատվում: