ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


Գինին լա՞վն էր. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ շարունակվող արտահերթ նստաշրջանում քննարկվեց նաև «Գնումների մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նոր նախագծի՝ պետական գաղտնիք պարունակող գնումների ցանկում ներառվելու են պետական երեք պաշտոնների՝ ՀՀ նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ և ՀՀ վարչապետի համար արարողակարգային ծախսերը: Խոսելով այս մասին, նախարարը մասնավորապես նշեց. «Այս ծախսերը պետք է ևս պետական գաղտնիք լինեն և ներառվեն պետական գնումների ցանկում: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և հասկացել, որ սա անվտանգության կարևորագույն նորմ է»: Իր խոսքում նա անդրադարձավ նաև այն հանգամանքին, որ սա կարող է ապահովել նշված անձանց բնականոն աշխատանքը:
Այ քեզ հրաշք: Էվրիկա, ինչպես կասեր Արքիմեդը: Ըստ նախարարի տրամաբանության՝ պարզվում է, որ այսքան ժամանակ, նշված գործիչներին աշխատել խանգարել են արարողակարգային ծախսերի թափանցիկությունը: Միջազգային փորձին դեռ կանդրադառնանք, այժմ վերհիշենք մի դրվագ, որը վերաբերում է մի քանի տարի առաջ տեղի ունեցած մի իրադարձության: Հայաստանից մի շքեղ պատվիրակություն՝ նախարարներ, պատգամավորներ և այլն, մեկնել էին Չինաստան, հերթական վարկը խնդրելու: Բացի այն, որ նրանք, հարկատուներիս հաշվին տեղավորվել էին շքեղ հյուրանոցում, երեկոներն էլ թախծոտ ու հերթական պարտքի մորմոքը բաժակի մեջ խեղդելու համար թանկարժեք գինիներ էին պատվիրել: Այս ամենը հայտնի դարձավ ոչ միայն հայկական, այլ նաև չինական մամուլին: Թե ինչ տեղի ունեցավ հետո, կարիք չկա անդրադառնալու: Հայաստանի նման երկրում, որտեղ բյուջեի ամեն մի կոպեկը պետք է լինի հաշվարկված և թափանցիկ, անում ենք ճիշտ հակառակը, մեծացնում կոռուպցիոն ռիսկերը: Արարողակարգային ծախսերը մեզ նման երկրների համար բավականին թանկ բեռ են և դրանք զրկելով հասարակական հնարավոր վերահսկողությունից, թույլ ենք տալիս, որ պատվիրակության մեջ գտնվող հերթական մեկը, վայելի թանկարժեք գինին կամ բրենդին, առանց հասարակական աղմուկի: Ու դա պաշտոնապես մեկ երրորդ աղքատություն ունեցող երկրում: Սա իհարկե, զավեշտալի լինելուց զատ, նաև բացահայտ ցինիզմ է հասարակության և հարկատուների նկատմամբ: Այլ բան է, երբ պետական գաղտնիք է գնված զենքը կամ սպառազինություններին հատկացված գումարը: Բայց արարողակարգային ծախսե՞րը: Նախարարը հղումներ անելիս, լավ կաներ նշեր, թե միջազգային ի՞նչ փորձ են ուսումնասիրել, կամ ո՞ր պետության փորձը: Եթե անգամ այս ծախսերը համարվեն պետական գաղտնիք, ապա դրանք կարող են կիրառելի լինել միայն իրավական կայացած համակարգ և վերահսկողական մեխանիզմներ ունեցող երկրներում, բայց ոչ երբեք Հայաստանում: Օրինակ՝ Շվեդիայում, երբ պետական գնումների քարտից փոքրիկ գնում կատարելը, կարծեմ հյութ, վարչապետի պաշտոնից հրաժարումի բերեց: Պատկերացրեք, Հայաստանում ո՞ր վերահսկողական մարմնի ներկայացուցիչը կարող է քիթը մտցնել այդ ոլորտ և փորձել խախտումներ գտնել: Նման բան անելու համար նա առնվազն պետք է ունենա հոգեբույժի եզրակացությամբ թուղթ: Իսկ ոլորտում չարաշահողներ հաստատ կգտնվեն:
Եվ, ի վերջո, նման նախագիծ ներկայացնելը մի տեսակ հակադրության մեջ է մտնում վարչապետի հայտարարած թափանցիկ քաղաքականության հետ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

ՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին
Ամենադիտված