Վերջին հրաժեշտն Արմեն Երիցյանին. հուղարկավորությանը մասնակցել է նախագահը (ֆոտոռեպորտաժ)
Ուշադրության կենտրոնումԵրեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտը տալու էր եկել նախագահ Սերժ Սարգսյանը: Նախարարի հուղարկավորությանը ներկա էին նաեւ կառավարության անդամներ, Աժ պատգամավորներ եւ այլ բարձրաստիճան անձինք (ֆոտոռեպորտաժ):
Արմեն Երիցյանին հողին հանձնեցին Երեւանի քաղաքային պանթեոնում:
Հիշեցնենք, որ նախարարը մահացել է դեկտեմբերի 13-ին՝ տեւական հիվանդությունից հետո: