Բաթումում փակել են դպրոցների մեծ մասը
Ուշադրության կենտրոնումԲաթումի եւ Խելվաչաուրի դպրոցների մեծ մասում դադարեցվել է ուսումնական գործընթացը, ինչի պատճառը բնական գազի գլխավոր խողովակաշարի վնասվելն է: Այս մասին ասված է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության կայքում:
Աջարիայում առանց գազի են մնացել 50 հազար բաժանորդներ: Այդ կապակցությամբ ուսումնական գործընթացը դադարեցված է Բաթումի 24 դպրոցներում եւ Խելվաչաուրի յոթ դպրոցներում, որտեղ զգալիորեն ցրտել է եւ ձյուն է տեղացել:
Ներկայում ընթանում են վնասված գազատարի վերականգնողական աշխատանքները: Նախատեսվում է, որ գազի մատակարարումն օրվա ընթացքում կվերականգնվի փուլ առ փուլ: Ամբողջական վերականգնումը կավարտվի դեկտեմբերի 17-ին, օրվա առաջին կեսին: