Բժիշկները պատմել են, թե երբ սովորական ցնցուղը կարող է լինել վտանգավոր
LifeՊարզվում է մաքրասեր լինելը այնքան էլ լավ չէ:
Օրգանիզմը դրա համար չի ասի «շնորհակալություն»:
ԱՄՆ-ում կատարված գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ հաճախակի ցնցուղ ընդունելը ոչ միայն թուլացնում է մարդու իմունիտետը, այլ նաև կարող է դառնալ վտանգավոր հիվանդությունների առաջացման պատճառ:
Պարզվել է, որ սովորական ցնցուղների մեկ երրորդը պարունակում են հսկայական քանակությամբ հիվանդություն առաջացնող բակտերիաներ:
Բժիշկների խոսքերով, երբ որ մարդը ցնցուղ է ընդունում, բակտերիաները իջնում են ջրի հետ, ինչպես նաև օդակաթիլային ճանապարհով և թափանցում մարդու օրգանիզմ:

Նրանք կարող են բացասաբար ազդել առողջության վրա և թոքային հիվանդությունների պատճառ դառնալ:
Ապացուցված է, որ հատկապես ցնցուղն է տան ամենակեղտոտ առարկան:
Այնտեղ հարյուր անգամ ավելի մեծ խտությամբ են հավաքված բակտերիաները, քան տան մնացած ջրային համակարգերում:
Ցնցուղից ստացած ինֆեկցիան արտահայտվում է հոգնածությամբ, թուլությամբ, չոր հազով և շնչարգելությամբ:
