Ռուսաստանն ու Թուրքիան առաջարկում են Սիրիայի հարցով բանակցություններ վարել Ղազախստանում
HeaderՌուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայում հակամարտող կողմերին առաջարկել նոր հարթակում՝ Ղազախստանում, բանակցություններ վարել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը պաշտոնական այցով Ճապոնիայում է, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ մենք նախագահ Էրդողանի հետ պայմանավորվել ենք, որ Սիրիայում հակամարտող կողմերին կառաջարկենք խաղաղ բանակցությունների նոր հարթակ, որը կարող էր դառնալ Ղազախստանի մայրաքաղաք Աստանան»,– ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ եթե հակամարտության կողմերը համաձայնեն, ապա իրենք կդիմեն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ խնդրելով աջակցել այդ գործընթացին։