Ֆերմերը կարծեց, թե գետի ափին գտածը 1 մետրանոց «ձու» է. բայց այն, ինչ գտան դրա մեջ գիտնականները, ուղղակի անհավատալի էր (լուսանկարներ)
LifeԴեսից-դենից
Անտոնիո Նիեվասը ոչ մեծ ֆերմա ունի Բուենոս Այրեսից ոչ հեռու: Մի անգամ, անցնելով իր ֆերմայով, նա գետակի ափին տարօրինակ բան նկատեց:
Տղամարդը տեսավ, որ դա մոտ 1 մետր երկարության առարկա է՝ կլորավուն, սև ու փայլուն, կարծես նման լիներ դինոզավրի ձվի:
Նա զանգահարեց տեղի հնագիտության ինստիտուտ: Երբ գիտնականները ժամանեցին դեպքի վայր, արագ հասկացան, որ դա մեծ է ձու լինելու համար:

Նրանք «կճեպն» ուշադիր զննեցին ներսի կողմից:
Պարզվեց, որ դա հնագույն հսկա մողեսի՝ գլիպտոդոնի մնացորդ է, որը նման է ժամանակակից զրահակրի:
Այդ կենդանիներն ունեցել են 3 մ երկարություն և անհետացել են 10 հազար տարի առաջ:

Անտոնիոն հայտնաբերել էր երիտասարդ մողեսի վահանը:
Գիտնականները ապշել էին, թե այն որքան լավ է պահպանվել:
