ԱՄՆ-ն երկարացրել է Իրանի դեմ պատժամիջոցները
HeaderԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի գործողության ժամկետը երկարացրել է եւս 10 տարով: Associated Press գործակալությունը հայտնում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտել հինգշաբթի կեսգիշերին:
Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նախագահ Բարաք Օբաման այս ժամանակահատվածում կա՛մ պետք է ստորագրեր, կա՛մ մերժեր ԱՄՆ Կոնգրեսի կողմից ավելի վաղ ընդունված հակաիրանական պատժամիջոցների երկարաձգման մասին օրինագիծը: «Սակայն նա ոչ մեկը, ոչ մյուսը չի արել, հետեւաբար փաստաթուղթն ավտոմատ օրենք է դարձել»,- պարզաբանել է AP-ն: