2017-ին վարսերի 5 ամենանորաձև երանգները (լուսանկարներ)
LifeWnews.am-ը գրում է .
Յուրաքանչյուր տարի նորաձեւության իր միտումներն է թելադրում։ 2017-ին շարունակելու է նորաձեւ մնալ բնականությունը, որը վերաբերելու է նաեւ վարսերի երանգին։ Ցանկանում եք տարին սկսել արտաքինի փոփոխությամբ կամ պարզապես հետ չմնալ նորաձեւության միտումների՞ց, ուրեմն հետեւեք Wnews.am-ի հրապարակմանը, որում կներկայացնենք 2017-ին նորաձեւ վարսերի երանգները։
Մուգ-շիկահեր. Հաջորդ տարի եւս շարունակելու է նորաձեւ մնալ հենց այս երանգը։ Մուգ շիկահերների համար նորաձեւության գագաթնակետում են լինելու ընկույզի երանգները։



Կարմիր կամ վարդագույն ոսկի. այս գույնն ավելի թարմ կարելի է անվանել։ Այն աղջկները, ովքեր փորձում են թեթեւ եւ չպատրադրող արտաքին ունենալ, կարող են ընտրել շագանակագույնի երանգները բաց-կաթնագույն ծայրերի համադրությամբ։


Կարամելային սուրճ. այս երանգն ունիվերսալ է բոլոր երանգի մաշկի գույն ունեցողների համար։

Դարչին եւ մեղր. Այն դառնալու է արդեն վաղուց իրենն ապրած վառ նարնջագույնի այլընտրանքը։

Կաթնագույն կամ ավազագույն բլոնդ.

Նոր սեզոնին շիկահերներն իրենց երանգը կարող են ընտրել հագեցած տաք եւ արեւային երանգներից, որոնց մեջ գլխավորում է ավազագույնը։ 2017-ի այս նորաձեւ երանգն օգնում է ամբողջությամբ ազատվել վարսերի դեղնությունը, ինչը բնորոշ է բլոնդի երանգների մեծամասնությանը։
Մեր հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք, թե վարսերը ներկելու որ տեխնիկան է նորաձեւ լինելու 2017-ին։