Դպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով ԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն Երբ կիջնի ոսկու գինը 2026-ի աշնանից կներդրվի կենսաչափական նոր անձնագրերի և ID քարտերի համակարգ․ այլ մանրամասներ «Ալաշկերտը» ստուգողական խաղում զիջեց «Օրենբուրգին» Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքում կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Համալսարանի տարածքում կրակոցներ են հնչել․ կան զոհեր


Փոքր ժամանակ երազում էի զորավար դառնալ. Կարեն Բոթոյան

Հասարակություն

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների հետ» շարքի շրջանակներում  ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը:

Ինչպե՞ս կբնութագրե՞ք ձեզ:

 Ընդհանրապես դժվար է ինքդ քեզ բնութագրելը, սովորաբար շրջապատիդ մարդիկ դա ավելի հեշտությամբ են անում, բայց, այնուամենայնիվ, ունեմ մի քանի կոնկրետ հատկանիշներ, որոնք հեշտությամբ կարող եմ թվարկել` աշխատասեր եմ, նպատակասլաց, ընկերասեր ու պունկտուալ:

Աշխարհը, կյանքը եւ դուք:

Ինչպես յուրաքանչյուրը, այնպես էլ ես այս կյանքում ունեմ առաքելություն, նպատակներ, երազանքներ…. Սիրում եմ կյանքը, սիրում եմ աշխարհը: Ապրում եւ աշխատում եմ այնպես, որ կյանքն ու աշխարհը ավելի գեղեցիկ, ավելի լուսավոր ու գունեղ դառնան:

Սկզբունքներ, որոնք խախտել եք:

Ամեն անգամ, ինչ-որ բան անելուց առաջ, մի պահ կանգ եմ առնում… Արդյունքում դեռ չեմ անցել իմ սկզբունքների վրայով…

Կարգախոսը:

«Հերոսին ստեղծում է պատահականությունը, առաքինի մարդուն` ամենօրյա կամքը» կամ «Ակնթարթն էլ բավական է, որպեսզի հերոս դառնաս, սակայն մի ամբողջ կյանք է հարկավոր, որ դառնաս արժանավոր մարդ»:

Առավելություններ եւ թերություններ:

Բնականաբար կան: Մարդը հետաքրքիր ու ընկալելի է դառնում հենց իր առավելությունների  եւ  թերությունների շնորհիվ: Ես դրանց մասին երբեք չեմ բարձրաձայնում, ավելի հետաքրքիր է, երբ ուրիշներն են դրանք քեզ մոտ հայտնաբերում:

Ձեր խոցելի կողմերը:

Չգիտեմ` դա խոցելի կողմ կարելի է համարել, թե ոչ, բայց այնուամենայնիվ նշեմ: Խոցելի եմ զգացմունքային հարցերում, երբ ավելի շատ առաջնորդվում եմ խղճով, քանի որ միշտ չէ, որ կարիք կա ամբողջապես մեկնաբանելու այն, ինչ անում ես, եւ միշտ չէ, որ ուրիշները ճիշտ են մեկնաբանում արարքներդ:

Ինչի՞ համար եք զղջում:

Այն, ինչ մինչ այժմ արել եմ` չեմ զղջում, բայց, իսկապես, զղջում եմ չարած բաների համար:

Ինչո՞ւմ եք ամենաշատը ձեզ մեղադրում:

Սիրում եմ մարդկանց օգնել, բայց հաճախ նաեւ չեմ կարողանում: Նման դեպքերում ինձ մեղադրում եմ: Իսկ ամենաշատը ինձ կմեղադրեմ, եթե հնարավորություն ունենամ ինչ-որ մեկին օգնելու, նրա կյանքում ինչ-որ բան դեպի լավն ու լուսավորը փոխելու, բայց չանեմ դա:

Ի՞նչ ստեր եք հաճախակի ստիպված ասել:

Ես երբեք ստիպված չեմ լինում սուտ ասել:

Ի՞նչ կփոխեիք ձեր մեջ:

Հիմա` ոչինչ: Փոփոխությունների անհրաժեշտությունը պետք է պայմանավորված լինի ժամանակի հրամայականով:

Ամենաշատը ինչի՞ց եք վախենում:

Ես կասեի ումից: Ամենաշատը «վախենում» եմ երկերեսանի ու նենգ մարդկանցից:

Զայրանում եք, երբ…

Մեր իրականության մեջ կան մարդիկ, ովքեր իրենց միտումնավոր դնում են ապուշի տեղ, ու երկար ժամանակ նորից միտումնավոր դուրս չեն գալիս այդ կարգավիճակից: Զայրանում եմ, երբ հանդիպում եմ նման իրավիճակին, իսկ նման իրավիճակների պակաս մեզանում չկա:

Զարմանում եք, երբ…

Զարմանում եմ գիտատեխնիկական այնպիսի նվաճումներից, երբ առաջին հայացքից թվում է, թե դրա ստեղծման մեջ մարդկային գործոնը բացակայում է:

Ձանձրանում եք, երբ…

Երբ ամեն ինչ դառնում է միապաղաղ ու անգույն:

Հուսահատվում եւ հիասթափվում եք, երբ…

Դեռ չեմ ունեցել նման զգացողություն: Բնավորությամբ թույլ մարդիկ են հուսահատվում եւ հիասթափվում:

Հպարտությունը…

Հպարտությունը մի հոգեվիճակ է, երբ կարողանում եմ նպաստել ընտանիքիս, հայրենիքիս ու ժողովրդիս հաջողությունների, առաջընթացի ու զարգացաման գործում:

Ուրախությունը…

Ուրախությունը դրսեւորումն է երջանկության զգացումի, ամեն գեղեցիկ, լավ ու բարի իրադարձությունների, ամեն մի ուրախալի տեղեկության, որոնք պարուրում են հաճելի էմոցիաներով, հոգիդ լցնում բերկրանքով:

Տխրությունը…

Տխրությունը ուրախության բացակայությունն է:

Հոգսերը…

Հոգսերը ոչ այլ ինչ են, քան մարդուն ողջ կյանքում ուղեկցող խնդիրներ, որոնք երբեք չեն վերջանում: Կարեւոր չէ, թե դու ով ես, ինչ սոցիալական դիրք ունես, միեւնույն է` հոգսեր ունես եւ միշտ էլ կունենաս:

Ամենամեծ հաղթանակը եւ պարտությունը:

Մեծ պարտություն, որպես այդպիսին, չեմ ունեցել, իսկ ամենամեծ հաղթանակս թերեւս 25 հազար մեր հայրենակիցների վստահության քվեին արժանանալն էր: Ժողովրդի վստահությանն ու գնահատականին արժանանալը ինձ համար մեծ հաղթանակ է:

Հաջողության հասնելու ձեր բանաձեւը:

Սիրել ու հարգել մարդկանց, գնահատել նրանց, աշխատել մարդկանց կյանքը դեպի լավը փոխելու համար: Այս ամենի համար պետք է լինել աշխատասեր, սկզբունքային եւ հետեւողական, պետք է պարզապես ամեն նոր օր լինել ավելին, քան նախորդ օրը:

Երբեւէ ամաչե՞լ եք ձեր արածի կամ ասածի համար:

Երեխա ժամանակ դպրոցում, բակում, բնականաբար, չարաճճիություններ էի անում: Երբ դրա համար ինձ նախատում էին, ամաչում էի: Բայց երիտասարդության այս ողջ ժամանակահատվածում չեմ արել կամ ասել որեւէ բան, որի համար կամաչեմ: Բնույթով կոռեկտ ու չափավոր եմ:

Ամենահամարձակ քայլը:

Քաղաքականություն մտնելու եւ քաղաքականությամբ զբաղվելու որոշում ընդունելն էր: Ես շատ լավ գիտակցում էի այն մեծ պատասխանատվությունը երկրի, ժողովրդի առաջ, որը վերցնում էի ուսերիս վրա:

Ամենամեծ նյութական հարստությունը, որ ունեք:

Ամենամեծ հարստությունը իմ ընտանիքն է, իմ բալիկը, նյութականը ոչինչ է այդ արժեքների համեմատ:

Ձեր երջանկությունը ի՞նչ գույն ունի:

Աշխարհի բոլոր վառ ու գեղեցիկ գույները:

Ամենառոմանտիկ օրը:

Առաջին ժամադրությունը կնոջս հետ:

Եթե նորից ծնվեիք, ո՞ր դարաշրջանում եւ ո՞ր երկրում կցանկանայիք ապրել:

Երեք տարբերակ կարող եմ ասել. 1. Տիգրան Մեծի ժամանակներում, ծովից-ծով Հայաստանում, 2. Դավիդ Բեկի ժամանակներում, 3. Ներկայիս Հայաստանում:

Ե՞րբ եւ ի՞նչ առիթներով եք արտասվել:

Հարազատ մարդու կորստի եւ շատ մեծ ուրախության դեպքում:

Չիրականացված երազանք:

Փոքր ժամանակ երազում էի զորավար դառնալ:

Ձեր մասին ամենանհեթեթ առասպելը: Օրինակ` տեղեկություններ էին հրապարկվել, որ դուք մինչ պատգամավոր դառնալը աշխատում էիք ձեր աներոջ մոտ` որպես թիկնապահ, թեեւ այդ մասին ԱԺ կայքում ձեր կենսագրության մեջ ես ոչինչ գտա:

Իմ կյանքի ամենանհեթեթ առասպելը հենց դա է եղել:

Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները ձեր կնոջ ծնողների հետ, կոնֆլիկտներ չե՞ն առաջանում: Ինչպես սովորաբար ընդունված է, դուք վատ անեկդոտների շարք չե՞ք հավաքում աներոջ եւ հատկապես` զոքանչների մասին:

Կնոջս ծնողների հետ իմ հարաբերությունները շատ լավ են: Զոքանչի մասին շատ անեկդոտներ գիտեմ, երբեմն պատմում եմ նրա ներկայությամբ, բայց նա չի նեղանում:

Ամենաշատը ինչքա՞ն եք սպասեցրել եւ ինչքա՞ն եք սպասել:

Երկու տարի ծնողներիս եմ սպասեցրել, երբ ծառայում էի բանակում, եւ շատ եմ սպասել երեխայիս ծննդին:

Հայաստանում ի՞նչն է ամենից շատ ձեզ նյարդայնացնում:

Բնակլիմայական պայմանները: Ցավ ու զայրույթ եմ ապրում, երբ բնության քմահաճույքներից գյուղացու բերքը փչանում է, ողջ տարվա աշխատանքը «ջուրն է ընկնում»:

Համաշխարհային կանանցից ո՞վ է ձեզ համար կանացիության եւ գեղեցկության էտալոնը:

Բոլոր կանայք էլ յուրովի կանացի են, յուրովի գեղեցիկ:

Խենթություններ:

Մարդը պետք է մի քիչ խենթ լինի: Առանց խենթությունների կյանքը հետաքրքիր չէ:

Անցած Սերեր

Այո, իհարկե, նույնիսկ մանկապարտեզում լինում է մեկը, ում սիրում ես մանկական սիրով:

Կանայք

Կանանց բնութագրելու եւ մեծարելու համար պետք է նաեւ փիլիսոփա լինել: Հիշեցի  Սովաժոնին, ով ասում էր. «Չկա ավելի հեշտ բան, քան սովորոկան կնոջը բացառիկ կին դարձնելը: Բավական է սիրել նրան»:

Ընտանիք

Ընտանիքս ինձ համար ամենամեծ ու ամենաբարձր արժեքն է:

Երեխաներ: Ձեր երեխայի դաստիրակությամբ որքանո՞վ եք զբաղվում, ապտակե՞լ եք երբեւէ նրան, իսկ ձեր հայրը ձեզ ապտակե՞լ է:

Հայրս իմ դաստիարակության հարցում կիրառում էր այլ մեթոդներ, գործը ապտակին երբեք չի հասել: Իսկ բալիկս դեռ մեկ տարեկան է, հետեւաբար նրա դաստիարակության գործը դեռ առջեւում է:

Ծխախոտ, խմիչք եւ խաղատներ. Ո՞րն է ձեր տարերքը:

Ձեր թվարկածները ավելի շատ վատ, նույնիսկ վնասակար սովորություններ են: Ծխում եմ, չնայած արժե թարգել, խմիչք օգտագործում եմ առիթների ժամանակ, իսկ խաղատներ չեմ այցելում, անկեղծ լինելու համար ասեմ, որ երբեք էլ չեմ պատրաստվում գնալ: Իսկ իմ տարերքը ձիավարությունն է:

Շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ խմբակցությունից Գուրգեն Արսենյանը ցանկանում է իմանալ ձեր կարծիքը, թե արդյոք Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը դուրս կգա Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Ինչպես ասում են` անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է նպատակուղղված աշխատանքներ տանել: Այդ հաղթանակը մեծ նվաճում կլինի մեզ համար եւ ես ուզում եմ հավատալ դրան:

Ձեր հարցը շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Ի՞նչն է ձեզ համար գեղեցիկ եւ ի՞նչը` կատարյալ:

Աղբյուրը՝ News.am

Մենք վճռականորեն կիրառելու ենք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված ողջ գործիքակազմը ունենալու համար ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ. Արթուր ԴանիելյանՀայ ազգն արժանի է ուժեղ առաջնորդի. Ալիկ ԱլեքսանյանԱյն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի. ՔոչարյանՍա մի փոթորիկ էր բաժակի մեջ. Ռոբերտ Քոչարյան Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Արամ ՎարդևանյանՀայաստանի ժողովրդի կամքն ու պատիվն է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին․ այդ առաքելությունն այսօր իրականություն է դառնում Սամվել Կարապետյանի հետ․ Ռոբերտ ԱմստերդամՈւրբաթ 13. Երբ ձախողումները դառնում են հաջողության նոր սկիզբ Թոշակառուներին դարձրել են «տեսուչ»՝ փոքր հետվճարի դիմաց․ Հրայր ԿամենդատյանԶՊՄԿ-ը սերունդների պատմություն ունի. Վահրամ Գաբրիելյանի օրինակով Իշխանությունը փորձում է «վերադաստիարակել» թոշակառուներին․ Արեգ ՍավգուլյանՊետք է ստեղծենք համերաշխության մթնոլորտ և վերականգնենք մեր հաղթական կեցվածքը․ Ավետիք ՔերոբյանՏարօրինակ զարգացումներ «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ Ծիծեռնակաբերդից մինչև Մայր Աթոռ. Ի՞նչ զիջումներ է նախապատրաստում իշխանությունը. Էդմոն Մարուքյան Փաշինյանը գազազել է սփյուռքահայ գործիչների հայտարարությունից Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունըԳերիները Սիրանուշ Սահակյանի ջանքերով կվերադառնան․ Աննա ԿոստանյանՀասանովին ու Միխայլովին դուրս կգրե՞ն «Քաղպայմանագրի» ցուցակիցՀամախմբումն է միակ ելքը, ազգային և պետական շահը՝ վեր ամեն ինչից․ Արսեն ԳրիգորյանՊատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ» Միջազգային այցերի շուրջ հանրային էմոցիոնալ պոռթկումների ու իրականության հակադրությունը. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ» Թափանցիկ արևային պատուհաններ. նոր տեխնոլոգիան էլեկտրաէներգիա է արտադրում 24/7 ռեժիմով «Ակտիվ, հետևողական պայքարն ավարտվելու է իրավունքի, այլ ոչ թե ուժի և «զոռբայության» հաղթանակով». «Փաստ» ՔԿ-ն «հերքելով»՝ փաստացի հաստատել է. «Փաստ» Սամվել Կարապետյանի աննախադեպ հայտարարությունը արհեստական բանականությամբ Վախի քաղաքականությունը և հաղթանակի սպասումը Չի կարելի կառավարության ձախողումների ու տեղի ունեցած ողբերգությունների պատասխանատվությունը դնել ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանԻնչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից. Ոսկան Սարգսյան Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» «Ուժեղ Հայաստանի» տպավորիչ հայտն ու ՔՊ-ի անթաքույց խուճապը. «Փաստ» Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ծանրամարտի Հայաստանի առաջնություն․ հայտնի են կին չեմպիոններըՏան սառնարանում երեխաների դիակներ են հայտնաբերվելՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհինՀրդեհ է բռնկվել «Երևան Սիթիի» տանիքումՊետք է հեռու մնալ Արևմուտքից ու չհավատալ դրանց գեղեցիկ ու սուտ խոսքերին․ Մհեր ԱվետիսյանԱյսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է. Նարեկ ԿարապետյանՆոր խաղ է սկսվել. կտեսնեք՝ հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՀերթական խայտառակ տապալումը․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի հետ բանակցային գործընթացում ձեռք բերված հակահայաստանյան պարտավորությունները կկատարվեն, եթե ՔՊ-ն հաջողի առաջիկա խորհրդարանական ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՁեր ծննդյան օրը շնորհավո՛ր, Հրամանատա՛ր. Խաչիկ ԱսրյանԱռաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Իվետա ՏոնոյանԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին՝ միջամտելով ՀՀ ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանԿասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըԱրեգակը վերածվել է սմայլիկի. այդ դեպքով է հիմա աստղը նայում ԵրկրինԴպրոց պետք է հաճախի 7 տարեկան երեխան. «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ (տեսանյութ) Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին․ Արամ ՎարդևանյանՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երկրորդ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaԱՄՆ-ն ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ. Պետքարտուղարություն
Ամենադիտված