Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Ֆինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը


Կարեն Բոթոյանը որոշել է մնալ անկախ պատգամավոր. հարցազրույց

Քաղաքականություն

23 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Կարեն Բոթոյանին խորհրդարանի միջանցքում Armlur.am-ը մի քանի հարց է ուղղել: Եվ չնայած նա շտապում էր, համաձայնվեց պատասխանել մեր հարցերին:

– Պարո՛ն Բոթոյան, երեկ հայտարարեցիք, որ դուրս եք եղել ԱԺ ՕԵԿ խմբակցությունից: Ինչո՞ւ:

– Ես արդեն հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս, և Կառավարության ծրագրին կողմ եմ քվեարկել:

– Այնուամենայնիվ, ինչո՞ւ կայացրիք նման որոշում. համենայն դեպս, երեկ դուք պատճառների մասին ոչինչ չասացիք:

– Ուշադիր եթե լսեք իմ խոսքը, ես պատասխանել եմ: Շնորհակալությո՛ւն:

– Բայց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել է, որ ձեր նկատմամբ ճշումներ են գործադրվել ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի միջոցով: Իսկապե՞ս այդքան դաժան էին այդ ճնշումները:

– (Ծիծաղում է…) Ես Գագիկ Խաչատրյանի հետ երբեք անձամբ չեմ հանդիպել, չեմ զրուցել: Եվ եթե ես նրան չեմ տեսել, ինչպե՞ս կարող էր նա ինձ որևէ բան ասել կամ պարտադրել: Ուղղակի ծիծաղելի է: Ու ընդհանրապես որևէ ճնշում իմ նկատմամբ չի եղել, որևէ մեկը ինձ որեւէ բան անգամ չի հուշել: ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու որոշումն իմն է եղել, և ես արել եմ իմ հայտարարությունը: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես ԱԺ պատգամավոր եմ ընտրվել մեծամասնական ընտրակարգով թիվ 23 ընտրատարածքից և բավականին անելիքներ ունեմ իմ ընտրատարածքում: Մի հարց տամ ձեզ՝ կհիշե՞ք որեւէ մեկին, որ ընդդիմադիր պատգամավոր է եղել մեծամասնական ընտրակարգով ընտրված:

– Ո՛չ: Ուզում եք ասել, որ ընդդիմադիր դարձած ՕԵԿ-ում այլեւս անհնա՞ր էր իրագործել ձեր ընտրատարածքին վերաբերվող խնդիրների լուծումը:

– Ես իմ ընտրատարածքում առկա բազմաթիվ խնդիրների լուծման ճանապարհը տեսնում եմ ՀՀ Կառավարության հետ համագործակցության միջոցով: Միայն օրենսդիր մարմնում աշխատելը բավարար չէ մարզերում առկա խնդիրները կարգավորելու համար, դրա համար էլ ես ասում եմ, որ պետք է կառավարության հետ համագործակցել:

– Այսինքն՝ հետագա համագործակցության հա՞րցն էիք քննարկում նորանշանակ վարչապետի հետ ԱԺ դահլիճում՝ ի տես բոլորի:

– Հովիկ Աբրահամյանը բազմիցս հայտարարել է, որ առաջարկում է բոլորին համագործակցել ՀՀ Կառավարության հետ: Եվ ես զարմանում եմ, որ իմ ու վարչապետի զրույցն այդքան անսպասելի թվաց: Ես ՀՀ վարչապետի հետ քննարկում էի մեր հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերում են իմ ընտրատարածքին:

– Իսկ դուք ի՞նչ բիզնեսներ ունեք, որոնց միջոցով հնարավոր լիներ ձեզ ճնշել:

– Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ բիզնես չունեմ: Չեմ էլ ունեցել: Ոչ էլ բաժնետեր եմ եղել երբևէ: Ավելին, իմ ընտանիքի անդամների անունով գրանցված բիզնեսներ էլ չունեմ, որ գոնե դրանից կառչեն: Եթե որևէ մեկը շատ ցանկանում է պարզել իմ ասածը, հանգիստ կարող է անել, ես խաբելու ոչինչ չունեմ:

– Իսկ Ձեր աներոջը՝ Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգեյ) պատկանող բիզնեսների վրա ճնշում գործադրելով չէի՞ն կարող ձեր վրա ազդել:

– (Ծիծաղում է…) Տեղեկացնեմ Ձեզ, որ Սերգեյ Մանուկյանը իմ՝ ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու մասին իմացել է երեկոյան՝ հեռուստատեսությամբ լուրերին հետևելիս, և զանգահարել է ինձ՝ հետաքրքրվելու, թե ինչու եմ նման որոշում կայացրել:

– Եվ ի՞նչ եք պատասխանել:

– Ես արդեն հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս ԱԺ ՕԵԿ խմբակցությունից և Կառավարության ծրագրին կողմ եմ քվեարկել: Եվ դա եղել է իմ որոշումը:

– Իսկ ի՞նչ կարգավիճակ եք ունենալու ԱԺ-ում: Կմնաք ԱԺ անկախ պատգամավո՞ր, թե՞ կհամալրեք ՀՀԿ-ի շարքերը, որ 23 ընտրատարածքի հարցերն ավելի օպերատիվ կերպով կարգավորվեն:

– Ես արդեն դիմում եմ գրել ԱԺ նախագահին և հայտնել իմ մտադրությունը՝ ԱԺ անկախ պատգամավոր լինելու վերաբերյալ: Ես որոշել եմ լինել ԱԺ անկախ պատգամավոր: Շնորհակալությո՛ւն, ես շտապում եմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/170980/ 

Նեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը «Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանՉինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Ամենադիտված