Իրավական խորհրդատու
Ուշադրության կենտրոնումՀարց – Ժամանակին ընկերոջս հետ միասին ստեղծել ենք ՍՊԸ, որը վերջին տարիներին չի գործում: ՍՊԸ–ի բաժնեմասերի 75%–ը պատկանում է ինձ, իսկ 25%–ը՝ ընկերոջս: Հարկային և այլ խնդիրներ չունենալու համար որոշեցի ՍՊԸ–ն լուծարել, սակայն գործընկերս դրան դեմ է: Քանի որ իմ բաժնեմասերով ես կազմում եմ մեծամասնություն, իրավունք ունե՞մ, արդյոք, ինքս որոշում կայացնել ՍՊԸ–ն լուծարելու մասին:
Պատասխան – Ոչ, Դուք այդ իրավունքը չունեք: Անկախ ձայների քանակից, հատկապես լուծարման մասին որոշումը պետք է կայացվի ՍՊԸ–ի բոլոր մասնակիցների կողմից ու միաձայն:
Հարց – Իմ սեփական բնակարանում որդուս հետ միասին հիմնել ենք կարի փոքր արտադրամաս, սակայն հարևանները բողոքել են ոստիկանություն՝ ասելով, կարի մեքենաների ձայնը իրենց խանգարում է: Արդյոք ես իրավունք չունե՞մ իմ բնակարանում իմ գործը կազմակերպել:
Պատասխան – Ոչ իրավունք չունեք: Բնակարանը բնակության համար նախատեսված տարածքն է (շինություն) և այն պետք է օգտագործվի միայն դրա գործառնական նշանակությանը համապատասխան: Բնակարանը ոչ բնակելի, տվյալ դեպքում՝ արտադրական տարածքի վերածելու նպատակով Դուք պետք է դիմեք տեղական ինքնակառավարման մարմնին: