Երեւան-Գյումրի ճանապարհին շուրջ 60 մեքենաներ մեկ ժամից ավելի մնացել են արգելափակման մեջ (ֆոտո)
Ուշադրության կենտրոնումՁնաբքի պատճառով փակ է Երեւան-Գյումրի ճանապարհը. այս պահին Մաստարա գյուղի հատվածում շուրջ 6 տասնյակ մեքենաներ մեկ ժամից ավելի մնացել են արգելափակման մեջ:
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ տասնյակ քաղաքացիներ վարորդների հետ հայտնվել են անելանելի վիճակում, քանի որ անգամ Արագածոտնու մարզի ճանապարհաշինական ընկերությունը չի աշխատում:
Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 14:30-ի դրությամբ, առատ ձյան եւ բքի պատճառով դժվարանցանելի են Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի, Սեւանի, Ախուրյանի ավտոճանապարհները, Քեթիի եւ Ջաջուռի լեռնանցքները:
Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Գուգարքի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Դիլիջանի, Իջեւանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Արմավիրի, Կոտայքի, Հրազդանի, Սեւանի, Ճամբարակի, Բաղրամյանի, Արմավիրի, Եղվարդի, Վայքի, Ջերմուկի ճանապարհներին ձյուն է տեղում:
Առատ ձյան, բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
(1).jpg)

(1).jpg)