2017 թվական. Ամենը՝ Աքաղաղի տարվա մասին
LifeԱրևելյան հորոսկոպի համաձայն՝ 2017 թվականը Կրակե կամ Կարմիր Աքաղաղի տարի է։ FashionYan.com-ն առանձնացրել է գալիք տարվա կենդանակերպի նշանի առանձնահատկություններն ու բնավորության գծերը, որոնք կօգնեն նախապատրաստվել Ամանորին։
Աքաղաղը համարվում է նոր օրվա, լույսի, համառության և բարի գործերի խորհրդանիշ։ Այն հետաքրքրասեր է, շփվող։ Սիրում է ուշադրություն գրավել եւ հաղթել ցանկացած մարտում։ Աքաղաղը պրակտիկ է եւ ինչ-որ տեղ նաեւ հաշվենկատ, ահա, թե ինչու գալիք տարին լավագույնն է ճակատագրաան որոշումներ կայացնելու համար։ Չնայած իշխող բնավորությանը, Աքաղաղը տանել չի կարողանում մենակությունը, այդ իսկ պատճառով 2017-ին կարելի է ավելի հաճախ ընկերներով մեծ ճանապարհորդություն, արշավներ կազմակերպել կամ ընտանեկան աղմկոտ հավաքույթներ։
Աքաղաղը չի սիրում էժանագին զարդեր, ուստի Նոր տարին ավելի լավ է դիմավորել ոսկյա կամ այլ թանկարժեք զարդերով։ Հագուստը նույնպես ցանկալի է, որ կարված լինի թանկ կտորներից։ Նախապատվությունը տվեք տարվա գույներին, որոնք նշեցի վերևում, ինչպես նաեւ՝ բնական երանգներին ու նախշերին։ Խուսափեք գիշատիչ կենդանիների նախշերով հագուստից, որպեսզի չվախեցնեք Աքաղաղին։ Դիմահարդարումը նույնպես պետք է լինի վառ։ Կարմր շրթներկը տեղին կլինի, ինչպես երբևէ։


