Ամանորյա սեղան . Ընկույզով տորթ իրիսային կրեմով
LifeԲաղադրիչներ
- Շերտերի համար՝
- ձու - 6 հատ
- շաքարավազ - 270 գր
- վանիլին - 1 ճ/գ
- ալյուր - 225 գր
- ընկույզ - 50 գր
- չիր ծիրանի - 70 գր
- կակաչի սերմ(мак) - 30 գր
- Կրեմի համար՝
- խտացրած կաթ - 400 գր
- կարագ - 200 գր
- թթվասեր - 300 գր (թանձր)
- Օշարակի համար`
- ջուր - 50 մլ
- շաքարավազ - 50 գր
- Ինչպես նաև`
- շոկոլադ սև - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք շերտերը: Անհրաժեշտ է ընտրել միանման ձևամաններ, որպեսզի շերտերը հավասար չափսերի ստացվեն: Եթե ունենք հնարավորություն միաժամանակ 3 շերտերն էլ թխելու, ապա կարող եք միանգամից 3 շերտի համար նախատեսված բաղադրիչներով պատրաստել խմորը:
Սպիտակուցները հարում ենք շաքարավազի կեսի հետ, այնքան, մինչև ստանանք փափուկ զանգված: 
- Ապա դեղնուցները հարում ենք վանիլինի և շաքարավազի մյուս մասի հետ, մինչև սպիտակելը:

- Այնուհետև իրար ենք խառնում սպիտակուցային և դեղնուցային զանգվածները: Աստիճանաբար մաղում ենք ալյուրը և հունցում ենք թեթև խմոր:

- Այնուհետև խմորը բաժանում ենք 2 հավասար մասի: Մի մասին ավելացնում ենք կտրատված ընկույզը:

- Իսկ մյուսին` մանրացված ծիրանաչիրը:

- Նույն հաջորդականությամբ մնացած բաղադրիչներով պատրաստում ենք նաև 3-րդ շերը, միայն թե խմորին ավելացնում ենք կակաչի սերմերը:

- Այնուհետև խմորը տեղափոխում ենք ձևամանի մեջ և թխում 20-25 րոպե մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում: Այսպես թխում նաև մյուս երկու շերտերը և թողնում ենք որպեսզի սառչեն:
- Պատրաստում ենք կրեմը: Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք խտացրած կաթի հետ ոչ մեծ արագությամբ, ավելացնում ենք թթվասերը և հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:

- Կտրում ենք շերտերի չորացած եզրամասերը, անցկացնում ենք բլենդերով և փշուրներ ստանում:
- Պատրաստում ենք օշարակը: Շաքարավազն ու ջուրը եռացնում ենք և խառնում այնքան, մինչև շաքարավազը լուծվի: Շերտերի վրա լցնում ենք հովացած օշարակը, թողնում ենք ներծծվի և քսում ենք կրեմը:
Շերտերը դասավորում ենք իրար վրա և կրեմով պատում նաև տորթի կողային և վերին հատվածները: Այնուհետև կողային հատվածները պատում ենք փշուրներով, իսկ վերնամասին խոհարարական պարկի օգնությամբ նախշեր անում: Կենտրոնում լցնում ենք քերիչով անցկացված շոկոլադը:
- Ահա և վերջ:

Ընկույզով տորթ պատրաստելու ևս մեկ յուրահատուկ առիթ է Ամանորը