ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Իրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը


ՀՀԿ–ի տխուր հեռանկարներն ու նրան նետված փրկօղակը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօրվա մամուլի հրապարակած տեղեկություններից մեկը ՀՀԿ–ի լուսավոր ապագային է վերաբերում` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբի պետը լինելու է Սերժ Սարգսյանը:

Լուրը, իհարկե, անակնկալ չէ, սակայն հետաքրքիր է` իշխանության վերաբաշխման դետալների համատեքստում: Եվ այսպես, վարչապետ նշանակելով Կարեն Կարապետյանին` Սերժ Սարգսյանը կարծես թե նաև մեսիջներ ուղարկեց` նրան տրվելու են թե տնտեսական, թե քաղաքական լայն լիազորություններ: Անգամ ՀՀԿ համագումարում անթաքույց ասվեց` Կարապետյանը վարչապետի մեր թեկնածուն է: Այդ համատեքստում բավականին երկար ժամանակ լռեցին ՀՀԿ շտաբի ղեկավարի մասին խոսակցությունները, ավելին` Կարապետյանը հայտարարում էր ՀՀԿ դեմքը փոխելու առաքելության մասին:

Ինչու այժմ Սերժ Սարգսյանը վերջնականապես որոշեց անձամբ ղեկավարել շտաբը: Առաջինը` ակտիվանում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը հիասթափվում է կառավարության գործունեությունից և վերանայում իր անվերապահ վստահությունը: Երկրորդը` Սարգսյանը հասկանում է, որ այս իրավիճակում շեշտը պետք է դնել Կարապետյանի փիառի վրա` ՀՀԿ–ի համար ձայներ կորզելու նպատակով, սակայն անլուրջ կլինի ՀՀԿ–ի վերարտադրության լծակները հանձնել առայժմ միայն պուպուշ խոսացող վարչապետին: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ՀՀԿ–ի համար բարդագույն այս իրավիճակում քաղաքական հենարան և բավարար մարդկային ռեսուրսներ առայժմ չունեցող Կարեն Կարապետյանը կարող է և տապալել իր իշխանության վերարտադրությունը:

Ավելին, իշխանության կուլիսներում խոսվում է, որ անգամ փիառի ռեսուրսները չեն բավականացնի մինչև ապրիլ: Ժամանակից շուտ չափազանց փչված սպասումները կսկսեն պայթել` զուգահեռաբար ՀՀԿ–ի վերաբերյալ ուրվագծելով տխուր քաղաքական ապագա...

Այս պարագայում Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու վերադասավորել քաղաքական ֆիգուրները խաղատախտակին: Եթե այս ամենի համատեքստում դիտենք Ծառուկյանի վերադարձն ու նրա` Գյումրիում աննախադեպ ընդունելությունը վարչապետի անպաճույճ ընդունելության ֆոնին, ապա շուտով հակաիշխանական ընդվզումը կանխելու համար Սերժ Սարգսյանը կտրուկ քայլերի պետք է գնա, որովհետև ներկայի իր ռեսուրսով նա դժվար թե կարողանա դիմագրավել ներքին քաղաքական ճնշումներին և երկարացնել իր իշխանությունը:

Այս ամենի ֆոնին Սերժ Սարգսյանի համար կարծես շտապ օգնություն էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցը, որի ենթատեքստերից մեկը մոտավորապես այսպիսին էր` չնայած այս շիլան դուք եք եփել, բայց ես կօգնեմ, որ ցնցումներ չլինեն: Եթե հաշվի առնենք, որ նա օժտված է տարբեր բևեռներին մի տանիքի տակ միավորելու բացառիկ տաղանդով` առաջիկայում այդ օգնությունը ՀՀԿ–ի համար փրկօղակի դեր կարող է խաղալ:

Միով բանիվ, ներկա և նախկին վարչապետներով կլծվեն գործի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ֆիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից
Ամենադիտված