Ամանորյա սեղան ... Պատրաստենք ձվով և խոզապուխտով այս համեղ ամանորյա աղցանը
LifeԲաղադրիչներ
- վարունգ - 1 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- խոզապուխտ - 400-500գր
- ձու - 4 հատ(խաշած)
- եգիպտացորեն պահածոյացված - 1 բանկա
- սամիթ - 2 ճյուղ
- մայոնեզ
- աղ
Պատրաստման եղանակ
- Խորը ամանի մեջ լցնում ենք կտրատված խաշած ձուն, խոզապուխտը, տաքդեղը, վարունգն ու սամիթը:

- Ապա ավելացնում ենք պահածոյացված եգիպտացորենը, մայոնեզն ու աղը և խառնում:

- Թողնում ենք, որ աղցանը հանգստանա ու մատուցում ենք:

Ձվով և խոզապուխտով ամանորյա աղցանի մեջ մայոնեզի փոխարեն կարող եք օգտագործել թթվասեր