Գորիսում 17-ամյա աղջիկը դեղորայքային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունԳորիսում 17-ամյա աղջիկն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հոսպիտալացվել է դեղորայքային թունավորմամբ: NEWS.am-ին ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Գորիսի հիվանդանոցից ոստիկանություն ահազանգը ստացվել է այսօր ժամը 14:00-ին:
§Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին «Գորիս» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ դեղորայքային թունավորում ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել 2000 թվականին ծնված քաղաքացի»,-ասացին ոստիկանությունից։
Ոստիկանության լրատվական ծառայությունից նաեւ հայտնեցին, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: