Ինչպիսին է տարբեր երկրների ամանորյա տոնական սեղանը (լուսանկարներ)
LifeWnews.am-ը գրում է .
Յուրաքանչյուր ազգ ունի խոհարարական իր ավանդույթները. ամանորյա կամ Սուրբ ծննդյան տոնական սեղանի յուրաքանչյուր ճաշատեսակ իր հատուկ իմաստն ու նշանակությունն ունի։
Ինչ ճաշատեսակներ են Ամանորին պատրաստում տարբեր երկրներում. Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.
Դանիա.

Դանիացիները մատուցում են տապակած հնդկահավ՝ չրերով կամ խոզի միս՝կարտոֆիլով եւ կարմիր կաղամբով։ Դեսերտին՝ գրյուտցե. բրնձով շիլա՝ խիտ քաղցր հատապտղային կիսելով եւ տապակած նուշով։Նրանք սովորաբար խմում են գարեջուր եւ գլյոգ։
Իտալիա.

Շատ եվրոպական երկրներում ընտանեկան է համարվում Սուրբ Ծննդյան տոնը, իսկ Նոր տարին նրանք դիմավորում են աղմկոտ փողոցներում։ Այդ պատճառով էլ միեւնույն ճաշատեսակները բնորոշ են երկու տոների համար էլ։ Իտալիայում խոզի երշիկը պատրաստվում է պարտադիր տնային տնտեսուհիների կողմից։ Այն որպես կանոն մատուցվում է ոսպի հետ, որը երկարակեցության, առողջության եւ բարեկեցության խորհրդանիշ է։
Մեքսիկա.

Ինչպես հայտնի է՝ մեքսիկացիները սիրում են կծու ճաշատեսակներ։ Տոնական սեղանին մատուցվում է ռոմերիտոս. (հիմնական բաղադրիչները կարտոֆիլն ու ծովախեցգետինն է), հնդկահավ, եգիպտացորեն, լոբի եւ քաղցր թխվածքն է։ Ըմպելիքներից նրանք նախընտրում են թեթեւ գինիներ, տեկիլա, պունշա։
Անգլիա.





Միացյալ Նահանգներում ավանդական ճաշատեսակը հնդկահավն է, սակայն այստեղ այն յուրովի է պատրաստվում. այն լցոնում են այն ամենով, ինչ գտնվում է սառնարանում.պանիր, հաց, սխտոր, լոբի, սունկ խնձոր, կաղամբ եւ այլն։
Չեխիա.

Տոնական սեղանի պարտադիր զարդարանքը շտրուդելն է՝ խնձորով, որը մատուցվում է պաղպաղակով կամ մուրաբայով։ Իսկ ընդհանուր առմամվ Չեխիայում ամանորյա տոնական սեղանը հասարակ է, սակայն կշտացնող՝ ձուկ, ապուր, կարտոֆիլ եւ այլն։
Պորտուգալիա.

Պորտուգալացիների տոնական սեղանին պարտադիր խաղող պետք է լինի. նրանք գտնում են, որ այն երջանիկ ընտանիքի եւ բարեկեցության խորհրդանիշն է։ Կեսգիշերին պորտուգալացիները տասներկու հատիկ խաղող են ուտում, որոնցից յուրաքանչյուրի հետ երազանք են պահում։
Լեհաստան.

Լեհական ավանդույթը նրանումն է, որ տասներկու տարբեր ճաշատեսակներ են պատրաստում։ Դրանցից ոչ մեկ մսային չէ։Ապուրներ, շիլաներ, կարտոֆիլ, իսկ ամենակարեւորը ձուկ, որը համարվում է ընտանեկան բարեկեցության խորհրդանիշ։
Նիդերլանդներ.

Հոլանդացիների գլխավոր ճաշատեսակը քաղցր կարկանդակներն են, որոնք մատուցվում են շաքարային փոշիով։Հիմնական ճաշատեսակներից են համարվում լոբով պատրաստվածները։
Հայաստան.

Շատերին է հայտնի, որ հայկական ամանորյա սեղանն էապես տարբերվում է իր ճոխությամբ ու առատությամբ. խոզի բուդ, հնդկահավ, տարատեսակ աղցաններ, բաստուրմա, սուջուխ, դոլմա, քյուֆթա… չիր, չամիչ, ընդեղեն, կոնյակ, գինի, արաղ։ Մի խոսքով՝ կերեք, խմեք, քեֆ արեք։