Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 26-ից
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 26-ից կսկսվի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի դեկտեմբերի 26-ից հունվարի 8-ը ներառյալ:
Առաջին եւ երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտեւի դեկտեմբերի 26-ից հունվարի 22-ը ներառյալ: