Լյուքսեմբուրգում սխալ են համարում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների ընդհատումը
HeaderԵվրամիությունը չպետք է ընդհատի միությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները: ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ այսպիսի կարծիք է հայտնել Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Արդյոք դրանով օգնո՞ւմ ենք թուրք ժողովրդին: Ո՛չ: Բավարար ազդեցություն կունենա՞նք, եթե բանը հասնի մահապատժի վերականգնմանը: Ո՛չ»,- ասել է նա:
«Արդյոք դրանով կօգնե՞նք Կիպրոսի խնդրի խաղաղ գործընթացին: Ո՛չ: Մենք երկխոսությունը շարունակում ենք ոչ հանուն Թուրքիայի կառավարության, այլ հանուն թուրք ժողովրդի»,- հավելել է Ասելբորնը:
Միեւնույն ժամանակ, նա Անկարային քննադատել է քրդերի հետ հաշտության գործընթացի դադարեցման համար: «Սխալ էր այն առաջ չմղելը»,- ասել է նա՝ հավելելով. «Ես հասկանում եմ, որ ահաբեկչությանը վերաբերող հարցում Թուրքիան համաչափ է արձագանքում: Լիահույս ենք, որ հետագայում եւս համաչափ կարձագանքի, սակայն այդպիսի մեթոդներով չի կարելի խաղաղության հասնել, չի կարելի Թուրքիայի ժողովրդին միավորել»,- եզրակացրել է նա: