Սափրած գլխով Գարիկ Մարտիրոսյանի եւ կնոջ ծիծաղաշարժ սելֆին
LifeԵրեկվա գլխավոր թեման, անկասկած, Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլն էր Անգլիայի առաջնությունում. «Կարմիր սատանաները» Մխիթարյանի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» խաղը հաղթեցին նվազագույն հաշվով։
Դիտարժան խաղից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեց շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։ Ֆուտբոլասեր Գարիկը խոստացել էր սափրել գլուխը Մխիթարյանի առաջին գոլից հետո։
Եվ ահա սափրած գլխով Գարիկը կնոջ՝ Ժաննա Լեւինայի հետ գնացել է ընկերներից մեկի՝ հայտնի պարող, խորեոգրաֆ Եվգենի Պապունաիշվիլիի ծննդյան տարեդարձին։
Հենց այստեղ էլ Գարիկը լուսանկարվել է հոբելյարի հետ, ինչպես նաեւ ծիծաղաշարժ սելֆի արել կնոջ հետ։