Կոալիցիայի հերթական ձեռնարկը՝ Մոսուլի ազատագրման ճանապարհին
HeaderԻրաքում ԱՄՆ զորքերի հրամանատարությունը և Պենտագոնը հաստատել են, որ ռմբակոծել են Մոսուլի Ալ–Սալեմ հոսպիտալը, որը գրոհայինները բազա և հրամանատարական կենտրոն էին դարձրել իրենց համար: «Ռոյթերզը» փոխանցում է, թե սույն ձեռնարկի արդյունքում, չճշտված լուրերի համաձայն, զոհեր և վիրավորներ կան նաև քաղաքացիական անձանց շրջանում:
Հիշեցնենք, որ Մոսուլն արդեն երկու տարի՝ ԴԱԻՇ–ի վերահսկողության տակ է ու նրա մայրաքաղաքն է հայտարարվել, իսկ այն ազատագրելու օպերացիան շարունակվում է արդեն երկու ամիս: Ի դեպ, Իրաքի վարչապետը, նույն աղբյուրի փոխանցմամբ, այլևս հույսեր չի կապում Մոսուլի շուտափույթ ազատագրման հետ: Իսկ Իրաքում ԱՄՆ զորքերի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը հայտարարել է, թե գործընթացը, ամենայն հավանականությամբ, ևս երկու ամիս կտևի: