Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո Մեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը


Էներգետիկ ռեֆորմ

Blog

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

“Ոչ թալանին” շարժումը հսկայական աշխատանք արեց (անում է) Հայաստանում հանրային մտածողության ընդվզման, փնտրտունքի և հետագա զարգացման ու պրակտիկայում այդ ամենի իրականացման կապակցությամբ։ Իրականում, ժողովուրդը աշխատում է իշխանությունների փոխարեն։

Ակնհայտ է, որ ՀԷՑ-ի սեփականատերը (ՌԴ կառավարությունը) հենց այս շարժման շնորհիվ է, որ իրական տեղեկատվություն ստացավ, թե ի՞նչ է կատարվում էներգետիկ ոլորտում, պատկերացումներ կազմեց չարաշահումների մասշտաբի մասին։ Մոսկվայում բնակվող իմ մտավորական ընկերները զայրույթից կարկամել էին իմանալով էլեկտրաէներգիայի սակագները ՀՀ-ում (ՌԴ համեմատ)։ Դրանով հանդերձ ժողովուրդն արեց այն, ինչն իրականում ՀՀ իշխանությունների գործն էր։ 
Հիմա ելքերի մասին։ Իրականում ՀՀ էներգետիկ համակարգը խորը բարեփոխումների առաջ է կանգնած։

Ներկայում այն պետական կառավարման մեթոդաբանությամբ է գործում։ 1990-1992թթ փորձը ցույց տվեց, որ դա շուկայական տնտեսությունում չի աշխատում։ 1993-1997թթ ստեղծվեցին արտադրության և սպառման համակարգերի հարմոնիկ շուկայական մեխանիզմներ։ 1999-ից հետո այդ մեխանիզմները ոչնչացվեցին և անցում կատարվեց, վերստին, պետական համակարգին՝ծախսատար, անարդյունավետ, հսկայական կոռուպցիոն ռիսկերով։ Ստորև հակիրճ ներկայացնում եմ էլեկտրաէներգետիկ հատվածում բարեփոխումների քայլերը, որոնք իրականացնելու համար ընդամենը մի 15 օրվա աշխատանք է պետք։

1. ՀԾԿՀ 2015թ հունիսի 17-ի որոշումը էլեկտրաէներգիայի նոր սակագների մասով չեղարկվում է։

2. Օրենքով ստեղծվում է էներգետիկ շուկա հետևյալ մասնակիցներով. արտադրողներ (գեներացնող հզորությունների՝ ԱԷԿ, ՀԷԿ-երի, Ջէկ-երի ներկայացուցիչներ), տեղափոխողներ (բարձրավոլտք գծերի ներկայացուցիչներ և մանրածախ վաճառողներ (ՀԷՑ), Կառավարության (էներգոնախ), ՀՀ ԿԲ, ՀԾԿՀ ներկայացուցիչներ։

3. Էներգետիկ շուկայի մանսակիցների միջև պարբերաբար (սկզբնական շրջանում ամեն օր, իսկ ապա ամեն շաբաթ, ի վերջո առնվազն ամեն ամիս) տեղի են ունենում գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գնի սակարկություններ՝ ՀԷՑ-ի (ՀԷՑ-երի) պահանջարկի հայտի հիման վրա։ Որոշումներն ընդունվում են ներկայացուցչական քվեարկությամբ։ Էներգետիկ շուկայի նիստերը նախագահում են հերթով բոլոր մասնակիցները։ 

4. ՀԾԿՀ-ն հետայսու դադարեցնում է էլեկտրաէներգիայի սակագին հաստատելու պրակտիկան։

5. ՀԾԿՀ-ի իրավասության տակ է միայն բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագինը հաստատելը։ Այս սակագնից հետո ձևավորվում է էլեկտրաէներգիայի մեծածախ գինը՝ “գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գին + բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագին”։

6. ՀԾԿՀ-ն ելնելով էլեկտրաէներգիայի մեծածախ գնից շուկայի ներկայացուցիչների հավանությանն է ներկայացնում մարժայի (սպրեդի) չափը (տոկոսներով էլեկտրաէներգիայի մեծածախ գնի նկատմամբ)։ Այն կարող է լինել տարբերակված ըստ սպառման ժամանակի (ցերեկ, գիշեր) և ծավալի (ամսեկան մինչև 100 կիլովատ, 100-300, 300-1000 և այլն)։ 

7. Մարժան սահմանելուց հետո ձևավորվում է էլեկտրաէներգիայի մանրածախ գինը՝ շուկայական։ Այն կարող է փոփոխվել (բարձրանալ և իջնել) ըստ ամիսների։

8. ՀԷՑ-ը (անկախ թե ով է սեփականատերը) բաժանվում է առնվազն 2 (երկու) ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող ձեռնարկությունների (օրինակ, առանձին, երևանը և մնացած հանրապետությունը)։ 

9. Եթե վերը նշված 8 կետերի կատարումն ավելի երկար ժամանակ պահանջի, ապա ժամանակավորապես, օրինակ օգոստոսի 1-ից, բայց ոչ ավել քան մինչև հոկտեմբերի 1-ը, ՀԷՑ-ը թող ինքը սակագին հաստատի և աշխատի։

Արեք այս ամենը և կստանաք 30-35 դրամ սակագին, իսկ դրա տարեկան բարձրացումը 3-5%-ից ավել չի լինի։

Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Առաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի «Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները
Ամենադիտված