Բուլղարիայում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 5 մարդու
HeaderԲուլղարիայի Շումենի մարզի Խիտրինո գյուղում երկաթուղային վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 5 մարդու: Այս մասին NovaTV-ի եթերում հայտարարել է Շումենի հիվանդանոցի ղեկավար Ատանաս Ատանասովը:
«Հիվանդանոցում 18 տարեկան երիտասարդ է մահացել, նա ընդունվել էր բազմաթիվ այրվածքներով»,- հայտնել է Ատանասովը:
Նրա խոսքով՝ եւս երեք մարդ ծայրահեղ ծանր վիճակում են:
Սեղմված գազի ցիստերններ տեղափոխող գնացքը շաբաթ առավոտյան Խիտրինո գյուղի երկաթուղային կայարանի շրջանում ռելսերից դուրս է եկել: 26 ցիստերնից 23-ը գազով էին լցված, որոնցից մի քանիսը վթարի հետեւանքով պայթել են: Տարբեր տվյալներով վիրավորների թիվը կազմում է 12-ից մինչեւ 25 մարդ: