Թրամփի շտաբը հեգնանքով է պատասխանել ԱՄՆ ընտրություններին ՌԴ-ի ազդեցության մասին հայտարարությանը
HeaderԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը մեկնաբանել է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CBS հեռուստաալիքը:
«Դրանք նույն մարդիկ են, որոնք ասում էին, որ Սադամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք ունի: Ընտրությունները վաղուց ավարտվել են ընտրիչների պատմության մեջ ամենահամոզիչ հաղթանակով: Ժամանակն է առաջ շարժվել եւ Ամերիկան նորից հզոր դարձնել»,- ասված է շտաբի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿՀՎ-ն ենթադրում է, որ Ռուսաստանը, իբր, միջամտել է ԱՄՆ նախագահական ընտրություններին, որպեսզի հանրապետական Դոնալդ Թրամփին օգնի հաղթել: