Օհայոյում 50 մեքենաներ են բախվել. 19 տուժած կա
HeaderԱմերիկյան Օհայո նահանգում մայրուղիներից մեկում շուրջ 50 մեքենաներ են բախվել: 19 մարդ տուժել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Fox 8-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պատճառը կտրուկ վատացած եղանակային պայմաններն են: Վթարի մասնակիցներից մեկն էլ ավտոբուս է:
Լեյք շրջանի ոստիկանության տեղեկացմամբ՝ տուժածներից 5-ի վիճակը ծանր է: Ճանապարհը ժամանակավորապես փակվել է: