ԴԱԻՇ–ը լիբիական քաղաք է գրավել
Միջազգային«Իսլամական պետության» զինված խմբավորումները երեկ գրավել են Բեն–Ջավադ լիբիական քաղաքը, որ գտնվում է Միջերկրական ծովի արևմտյան ափում: «Ռոյթերզի» հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրն այստեղ դաժան մարտեր են ընթացել կառավարական բանակի և գրոհայինների միջև, որոնք անընդհատ ուզում էին առաջանալ Բեն–Ջավադի ուղղությամբ տեղակայված և, այսպես կոչված, նավթային կիսալուսնի կողմը: Լիբիայի իշխանությունները միայն այս սեպտեմբերին էին ետ խլել գրոհայիններից այս քաղաքը, և ահա այն նորից նրանց տրամադրության տակ է. հաղորդում է նույն աղբյուրը: