ՆԱՏՕ–ն ապահովում է իր անդամների անվտանգությունը
ՄիջազգայինԲրյուսելում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՆԱՏՕ–ի գենսեկ Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, թե չնայած Ուկրաինայում, Սիրիայում, Իրաքում բռնություններ են և շատ հակամարտություններ կան բազմաթիվ վայրերում, այդուհանդերձ, ալյանսն ապահովում է իր անդամների կոլեկտիվ անվտանգությունը, չկան հապճեպ արձագանքման խնդիրներ, որոնք ՆԱՏՕ–ն այսրոպեական սպառնալիք կդիտարկեն: «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ գենսեկը նաև նշել է, թե ՆԱՏՕ–ն ամենևին նպատակ չունի առճակատվել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ Մերձբալթյան երկրներում: