ԵԱՀԿ տիրույթում 2016-ը կմնա մի շարք մարտահրավերներով, ներառյալ՝ ԼՂ ռազմական բախումներով. Սեբաստիան Կուրց
ՄիջազգայինԵԱՀԿ տիրույթում 2016-ը հիշողության մեջ կմնա մի շարք մարտահրավերներով, ներառյալ՝ ԼՂ ռազմական բախումներով։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Համբուրգում ընթացող ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի 23-րդ նիստում հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անհնար է լուծել ռազմական ճանապարհով. «ԵԱՀԿ-ն շատ կարեւոր դեր է խաղում այդ երկխոսության մեջ»:
Նշենք, որ Ավստրիան 2017թ. ստանձնում է ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից: