Լիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով Վրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ


Որքա՞ն գումար են ծախսում Նոր տարվա սեղան պատրաստելու համար

Հասարակություն

Մոտենում է նոր տարին, հայկական ընտանիքներում արդեն իսկ աժիոտաժը սկսվել է, մի կողմից նվերներ են գնում, մյուս կողմից էլ՝ մտածում ամանորյա զարդարանքների եւ առատ ու ճոխ սեղան «գցելու» մասին: Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ խանութներում սկսվել են ամանորյա տարատեսակ ակցիաները, Նոր տարվա ապրանքների վաճառքը: Փորձեցինք հարցուփորձի միջոցով հասկանալ՝ ինչքան գումար են ծախսում ամանորյա սեղանի համար:

Խանութների աշխատակիցները հայտնեցին, որ դեռեւս մթերքի թանկացում չի նկատվում: «Հիմնականում դեկտեմբերի15-ից հետո են ապրանքների գները աճում: Դրա համար շատ մարդիկ չփչացող ապրանքները հիմա են գնում, որ հետո թանկացումներից խուսափեն: Ամենաշատը չարազ են առնում. հիմա ընկույզի 1 կիլոգրամը 7500 ա, մի շաբաթից չգիտես, թե ինչքան կլինի»,- նշեց վաճառողուհիներից մեկը:

Մի քանի տնային տնտեսուհիներ, ովքեր մեր այցելության ժամանակ առեւտուր էին անում, պատմեցին՝ ինչպես են նշելու նոր տարին: «Ես նոյեմբերի կեսից սկսել եմ ամանորին պատրաստվել: Սալաթների համար անհրաժեշտ մարինացված պարագաները նոյեմբերի 20-25 հատվածում եմ առել: Էդ ժամանակ համ ավելի էժան ա, համ էլ դեկտեմբերին ծախսերը ահռելի չեն լինի: Բնականաբար բոլորս էլ ուզում ենք տարին առատ սեղաններով դիմավորել, որպեսզի ողջ տարին այդպես անցնի, դրա համար էլ մի քիչ շատ ենք ծախսում: Համ էլ եթե մեծ շրջապատ ունես, վատ նշել չես կարող»,- նշեց տիկին Աիդան:

Նշենք, որ տիկին Աիդայի ընտանիքը նոր տարվա սեղան պատրաստելու համար ծախսելու է մոտավորապես 130-150 հազար դրամ գումար: Ի տարբերություն տիկին Աիդայի՝ նորաթուխ տանտիկին Աննան որոշել է նոր տարին շատ ավելի զուսպ նշել: «Ճոխ սեղանի համար չեմ պայքարելու: Ավելի մեծ ուշադրություն կդարձնեմ տան զարդարանքին, տրամադրություն ստեղծող գույներին: Ես երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր վարկերով, պարտքերով սեղան են գցում, տեսեք- տեսեք»: Աննան ասաց, որ իրենց ծախսը չի գերազանցի 50 հազար դրամը:

Մի տատիկ էլ, ով հասկանալով, որ լրագրող է իրեն հարց տվողը, չցանկացավ անունը նշել, սակայն ասաց. «Մենակ տոլմա եմ սարքելու, ամուսինս էդա սիրում: Երեխեքս ստեղ չեն, մեր համար ջան ասելով, ջան լսելով ամուսնուս հետ տոլմա կուտենք ու կնշենք: Անիմաստ ծախսել չարժի, երբ 2-3 անգամ թանկանում են ապրանքները»:

Իսկապես, նախորդ տարիների փորձը իրենց աչքի առաջ ունենալով՝ քաղաքացիները լավ գիտեն, որ մեկ շաբաթից հնարավոր է ապրանքները թանկանան, այդ պատճառով ով ինչ կարողանում, գնում է այժմ: Այս առթիվ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ- ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց. «Ցանկացած թանկացում կարող ենք համարել սպառողի շահերի ոտնահարում: Սակայն նոր տարվա շեմին թանկացումներն արդարացված են, քանի որ դաշտում չկան գերիշխող դեր ունեցողներ: Օրինակ՝ նկատում ենք, որ խոզի ազդրամիսը թանկանում է նոր տարվա օրերին, քանի որ պահանջարկը մեծանում է: Եթե դաշտում լիներ գերիշխող դեր ունեցող, պետությունը նրա առաջ որեւէ պայման կդներ, իսկ այժմ չի կարող, քանի որ գինը բարձրացնողը սովորական գյուղացին է»:

Տնտեսագետ Խաչիկ Խաչատրյանն էլ նշեց. «Տնտեսագիտության մեջ հայտնի ինֆլյացիա տերմինը, բավականին բարդ եւ բազմագործոն երեւույթ է, որը չի սահմանափակվում միայն գների բարձրացմամբ եւ չի կարելի նույնականացնել զուտ գների բարձրացման հետ, պարզապես գների համընդհանուր բարձրացումը ինֆլյացիայի ամենախոսուն ցուցանիշն է: Ինչեւէ, եթե նույնիսկ ամանորյա թանկացումները անվանենք գնաճ, անհրաժեշտ է այն դիտարկել մի քանի տեսանկյունից: Նախ կարեւոր գործոն է առաջարկի և պահանջարկի հարաբերակցության ուսումնասիրությունը: Ներկայիս բաց տնտեսությունում դժվար է գտնել շուկայի թերհագեցման կամ որեւէ ճյուղի պակասուրդի (դեֆիցիտի) դեպքեր, ուստի սխալ կլինի գների բարձրացման պատճառը անբավարար առաջարկի հետեւանք համարել: Այստեղ հիմնական խզումը ստեղծվում է պահանջարկի հետեւանքով, քանի որ մենք ենթագիտակցորեն մեզ պարտավորված ենք զգում լի սեղաններով դիմավորել նոր տարին: Խոսքը իհարկե վճարունակ պահանջարկի մասին է, հաշվի առնելով, որ շատերը առանձին խնայողություններ են կատարում հատուկ ամանորյա գնումների համար, նվազեցնելով նախատոնական կամ հետտոնական ծախսերի մի մասը: Դրա վառ ապացույցն է հունվար-փետրվար ամիսներին նկատվող առեւտրի ծավալների կտրուկ նվազումը նախատոնական ծավալների համեմատ:

Իհարկե, չի կարելի այս շրջանում գների բարձրացումը բացատրել միայն պահանջարկի տեսանկյունից: Շատ կարևոր է տվյալ ապրանքի ճյուղի մենաշնորհացման մակարդակը, այսինքն առանձին ֆիրմաներ որքանով հնարավորություն կունենան գների բարձրացմամբ մեծացնել շահույթի մակարդակը: Ինչ վերաբերում է ամանորյա գնումների համար անհրաժեշտ գումարի չափին, չեմ կարող հստակ թիվ նշել, միայն կարող եմ ասել որ նույնիսկ շատ համեստ նշելու դեպքում նվազագույնը 100-120 հազար դրամ անհրաժեշտ կլինի, օրինակ երբ ընտանիքը փոքր է կամ ֆինանսական խնդիրներ կան»:

Նարե Գեւորգյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Մանհեթենի կենտրոնում 37-հարկանի շենքի փլուզման սպառնալիք է առաջացել. տարհանվել են մարդիկ ութ շինություններիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի ԳրենլանդիանՄարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնումԸմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոնՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասելԲաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալինԻտալացի գործարարը հայտնվել է քննության տակ՝ հետաքննող լրագրող Սիգֆրիդո Ռանուչիի տան մոտ տեղի ունեցած պայթյունի գործովՀզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան Արգենտինայի կամային հաղթանակը Եգիպտոսի նկատմամբ՝ 3:2Մալայզիայում ֆուտբոլիստը մահացել է կայծակի հարվածիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն, նա Մ20 Եվրոպայի չեմպիոնն էԵրասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԷրդողանը հույս ունի Թրամփի հետ լուծել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրներըՎարդավառը գալիս է՝ լի տոնական ակտիվություններով և վառ տրամադրությամբ․ ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈՒԿատարը պահանջել է, որ Իրանը դադարեցնի նավագնացությանը սպառնալը տանկերի վրա հարձակումից հետոՀայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքըԻ գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներիԿիևյան կամուրջը կարո՞ղ էր փլուզվել․ ե՞րբ կբացվի կամուրջըԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանԴատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքըՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԴիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԼիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են Բոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանՄասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության հայտերի ներկայացումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակովԱռյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՎրաստանը արտաքսել է ավելի քան 50 օտարերկրացու Ռուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանՁեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Մարտունիում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Զելենսկին ժամանել է Անկարա Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ Սավգուլյան
Ամենադիտված