Լոռու մարզում սնկից 5 հոգի թունավորվել է. Armlur.am
Ուշադրության կենտրոնումArmlur.am-ը գրում է.
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հունիսի 30-ին արձանագրվել է սնկից թունավորման 2 դեպք` 5 տուժածով:
Թունավորումներն արձանագրվել են Վանաձորի Աճարյան 5/1 և Սասունցիների 2-րդ փողոց, 3-րդ տուն հասցեներում` թունավորվածների կողմից հավաքված սունկը սննդում օգտագործելու հետևանքով:
Տուժածները հոսպիտալացվել են «Վանաձոր բժշկական կենտրոն» ՓԲԸ, այնուհետև նրանցից մեկը տեղափոխվել է Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն: Ներկայումս տուժածներից 3-ը դուրս է գրվել, 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Սնկից թունավորման ախտանշանները կարող են ի հայտ գալ այն օգտագործելուց հետո 1.5-2 ժամ անց: Թունավորման նախնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնի շրջանում, ջերմություն, ստամոքսի և բարակ աղու բորբոքում, գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ