Դոլարի վերելքը շարունակվում է. այն հատեց 482-ի սահմանը
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կազմել է 482.26 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.64 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 516.89 դրամ (նվազել է 1.62 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 606.92 դրամ (նվազել է 7.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 260.33 դրամ, ոսկի՝ 18,179.63 դրամ, պատին՝ 14,590.22 դրամ։
Դեկտեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։